Կարևոր իրադարձություններ

«Ակնհայտ, լկտի ձևով մեծ փողեր են ծախսվում»․ Հեղինե Բիշարյան

28 Փետրվար, 2017 15:53
«Ակնհայտ, լկտի ձևով մեծ փողեր են ծախսվում»․ Հեղինե Բիշարյան

Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում տարածքայի ցուցակով առաջադրված, ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանն այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերոնշյալ ընտրատարածքում նկատվում են ընտրակաշառք առաջարկելու միտումներ։ «Այստեղ ակնհայտ, լկտի ձևով մեծ փողեր են ծախսվում։ Ես չգիտեմ, թե ում կողմից՝ Սամվել Ալեքսանյանի մարդիկ են թե ոչ, բայց որ աջակցության, օգնությունների մոտեցումներով արդեն մտնում են տները, ցուցակագրում են, որ փող են տալու, գրում են՝ ով ինչ խնդիրներ ունի, հոսանքի, գազի գումարն է մնացել, տանում մուծում են։ Հանկարծ սրտները թուլացել է, լուրջ մտահոգություն ունեցան, հանկարծ սեր է բուսնել և սկսել են զբաղվել ժողովրդի դարդ ու ցավով»։

Բիշարյանը նշում է, որ ոչ միայն այն վարչական շրջաններում, որտեղ ինքն է առաջադրված, այլև այլ համայնքերում ևս կան նման երևույթներ․ «Նույն ձեռագիրն ու մոտեցումն է ամբողջ երկրով մեկ։ Մենք պետք է հրապարակավ կոչ անենք մեր ընտրողներին, որպեսզի տուրք չտան այդ ընտրակաշառքներին և խղճի մտոք գնան ընտրությունների, որովհետև այս ընտրությունները թաղի տղերք ընտրություններ չեն, ոչ էլ օդիոզների, փող ունեցող օլիգարխների և թալանչիների։ Ով կաշառքով պետք է առաջնորդվի, նրան ուղղակի պետք է ասել ազգի դավաճան»։

Shabat.am-ի դիտարկմանը, թե հանրության մոտ առկա է անվստահություն թե՛ իշխող կուսակցության, թե՛ ընդդիմադիր դաշտում գործող ուժերի նկատմամբ, Բիշարյանն արձագանքեց․ «Անվստահություն ասվածը ես չեմ պատկերացնում, թե որտեղից է գալիս։ Երբ մոտենում են ընտրական գործընթանցները, մեր հանրությունը սկսում է ընտրակաշառքով առաջնորդվել և դրանով քաղաքական ուժերի մոտ նույնպես կորցնում են իրենց վստահությունը։ Փոխադարձ անբվստահության մթնոլորտ է առաջանում։ Քաղաքական ուժերին վստահել - չվստելու հարցում առաջին հերթին քաղաքացիների համար պետք է կարևորը լինի այն, թե որ քաղաքական ուժն է իր առաքելությունը կատարում, աշխատում ժողովրդի համար, ինչ-որ բան փոխում իրենց կյանքում։ Թող ուշադիր լինեն, թե որ քաղաքական ուժն ինչու է ձևավորել։ Շրջանառվում են «Չեն վստահում», քաղաքական ուժերն էլ ասում են՝ «Ժողովուրդը փողով ծախվում է, արտահայտությունները»։ Դրանք պետք է մի կողմ դնել, սթափ լինել և կոչ անել ժողովրդին՝ ճիշտ ընտրություն կատարել»։

Անդրադառնալով քաղաքական այլ ուժերի համագործակցության հնարավորությանը, Բիշարյանը նշեց, որ կհամագործակցեն, եթե համընկնեն իրենց մոտեցումները և սկզբունքները, սակայն հստակ անուններ նշելու համար դեռ վաղ է և հարկավոր է սպասել ընտրությունների արդյունքներին։

 

Անուշ Հարությունյան 

 

 

Լրահոս

Դիտել ավելին