Կարևոր իրադարձություններ

«Բոլոր հնարավորությունները կան՝ Վերահսկիչ պալատը՝ որպես անկախ, բարձրագույն մարմին կայացնելու համար»․ Լևոն Յոլյան (տեսանյութ)

28 Փետրվար, 2017 15:24
«Բոլոր հնարավորությունները կան՝ Վերահսկիչ պալատը՝ որպես անկախ, բարձրագույն մարմին կայացնելու համար»․ Լևոն Յոլյան (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 28-ին, Ազգային Ժողովում տեղի ունեցած քվեարկության արդյունքում Վերահսկիչ պալատի նախագահ ընտրվեց Լևոն Յոլյանը։  Լրագրողների հետ զրույցում Յոլյանը խոստացավ իր նոր պաշտոնում պատասխանատու աշխատանք իրականացնել։ Նա նշեց, որ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում բավականին բարձրացել է Վերահսկիչ պալատի անկախությունը․

«Բոլոր հնարավորությունները կան՝ կայացնելու համար Վերահսկիչ պալատը՝ որպես անկախ, բարձրագույն վերահսկիչ մարմին Հայաստանում: Փաստաթղթերի որակը միանշանակ պետք է բարձրացնենք, ստուգումների հիմնավորումը և խորությունը պետք է ապահովենք, իսկ հանրությունն ինքը կարող է եզրակցություններ անել»,- ասաց ՎՊ նորընտիր նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Լրահոս

Դիտել ավելին