Կարևոր իրադարձություններ

Ժողովուրդը սոված վիճակում, կարծես էլ խնդիրներ չունի․․․ Կարեն Կարապետյան (տեսանյութ)

28 Փետրվար, 2017 14:58
Ժողովուրդը սոված վիճակում, կարծես էլ խնդիրներ չունի․․․ Կարեն Կարապետյան (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանն անդրադարձավ ռեյտինգային (տարածքային) ընտրակարգին՝ հայտնելով, որ ինքը դեմ է եղել նման կարգի ներդրմանը։

«Այդ նախագիծը քննարկելու ժամանակ ես եղել եմ այն անձանցից մեկը, որը դեմ է եղել։ Հիմա ունենք այն, ինչ ունենք։ Խառնաշփոթ է ստեղծվում, ժողովուրդը սոված վիճակում, կարծես էլ խնդիրներ չունի․․․ իրար դեմ հանելու ենք, հակասություններ լինելու են, մենք թողնելու ենք հանգիստ գանք էստեղ նստենք, մարդիկ իրար ազգ-բարեկամ թշնամի են դառնալու։ Ոչ մի մանդատ դրա արժեքը չունի»,-ասաց Կարապետյանը։

Ըստ պատգամավորի՝ հանրությանը պետք չէ բևեռացնել։ Անդրադառնալով քարոզարշավին իր կողմից իրականացվելիք գործունեությանը՝ Կարապետյանը նշեց․ «Ես քարոզչություն անելու եմ բոլոր այն տեղերում, որտեղ գտնում եմ հարմար։ Ես որևէ մեկին դեմ չեմ աշխատում, մենք ընդամենը աշխատելու ենք մեզ կողմ, հանրության ներկայացնելու ենք այն, ինչ արել ենք տարիների ընթացքում, իմ անցյալը, այսօրվա մոտեցումները, վաղվա տեսլականը»։

Հարցին, թե ՀՀԿ-ին օգտին Լոռու մարզում պետք է քվեարկեն իր աշխատանքի համար, թե՞ կուսակցության, պատգամավորը պատասխանեց. «Ես Նոստրադամուսը չեմ, պետք է գնաք ազգաբնակչությանը մեկ առ մեկ հարցնեք»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին