Կարևոր իրադարձություններ

Մեհրիբան Ալիևայի նշանակումով նախագահ Ալիևի դիրքերն ու ազդեցությունը կթուլանան թիմի ներսում

28 Փետրվար, 2017 11:49
Հեղինակ՝ Կարեն Վերանյան
Մեհրիբան Ալիևայի նշանակումով նախագահ Ալիևի դիրքերն ու ազդեցությունը կթուլանան թիմի ներսում

Երկրի փոխնախագահի պաշտոնում Մեհրիբան Ալիևայի նշանակումը ըստ երևույթին չունի քաղաքական ենթատեքստ կամ հիմնավորում և թերևս պայմանավորված է նախագահ Ալիևի վրա Մեհրիբան Ալիևայի ունեցած ազդեցության մեծացման հետ:

 

Այդ բարձր պաշտոնի ստանձնումը խոսում է Մեհրիբան Ալիևայի իշխանական նկրտումների ու փառասիրության մասին, քան կարող է ենթադրել իշխանական կլանի ամրապնդման քաղաքական հիմնավորումներ:

 

Փոխնախագահի պաշտոնում Մեհրիբան Ալիևայի նշանակումը թերևս կհանգեցնի Ալիևի ու նրա թիմի առաջատար ներկայացուցիչների միջև անհամաձայնությունների, քանի որ վերջիններս ունեին նաև իրենց իշխանական նկրտումները: Այդ ամենի արդյունքում առաջիկայում կարելի է սպասել նախագահ Ալիևի քաղաքական ազդեցության ու դիրքերի թուլացման առաջին հերթին նախագահական թիմի ներսում: Իսկ Ալիևի որոշումներում կգերակշռեն իռացիոնալիզմը, անհավասարակշռությունը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին