Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը անհանգստացած է ԼՂ հակամարտության սրմամբ

28 Փետրվար, 2017 11:36
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը անհանգստացած է ԼՂ հակամարտության սրմամբ

Միավորված ազգերի կազմակերպության  գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը անհանգստացած է ԼՂ հակամարտության սրմամբ: Նա հակամարտող կողմերին հորդորել է պահպանել հրադադարի ռեժիմը և շտապ վերսկսել բանակցությունները: ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Նա ասել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին` ուղղված լարվածության վտանգավոր մակարդակի իջեցմանը և իրավիճակի հետագա սրման կանխմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին