Կարևոր իրադարձություններ

Սուրբ գիրքն ամեն օր

28 Փետրվար, 2017 11:10
Հեղինակ՝ Ռուբեն վարդապետ Զարգարյան
Սուրբ գիրքն ամեն օր

ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (28 փետրվար 2017թ.)
Մեծ պահք, օր երկրորդ

Տեր Աստված ասում է.
-Ով մեղք գործի, նա էլ պետք է մեռնի, իսկ որդին հոր մեղքը չպիտի կրի, ոչ էլ հայրը՝ իր որդու անիրավությունները: Արդարի արդարությունն ընկնելու է իր վրա, անօրենի անօրենությունը՝ իր վրա: 
-Անօրենը եթե հետ կանգնի իր գործած անօրենություններից ու պահի իմ բոլոր պատվիրանները, արդարություն գործի ու ողորմություն անի, ապրելով ապրելու է ու չի մեռնելու: Նրա գործած բոլոր մեղքերը, կատարած բոլոր անիրավությունները չեն հիշվելու, այլ իր գործած արդարության համար նա ապրելու է: Մի՞թե ես մեղավորի մահն եմ տենչում և ոչ թե այն, որ նա չար ճանապարհից հետ դառնա ու ապրի:
(Եզեկիելի մարգարեություն 18:20-23)

 

Լրահոս

Դիտել ավելին