Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ շտաբում մշակվել են մաքասիմում և մինիմում ծրագրեր. «Իրատես»

28 Փետրվար, 2017 10:22
ՀՀԿ շտաբում մշակվել են մաքասիմում և մինիմում ծրագրեր. «Իրատես»

«Իրատես»-ը գրում է. «Ասում են, թե ՀՀԿ շտաբում մշակվել են մքասիմում և մինիմում ծրագրեր, ըստ մաքսիմումի, իրենք պետք է «խփեն» այնքան, որ կարողանան միայնակ կառավարություն ձևավորել, դա կազմում է մոտավորապես 60 տոկոս։ Իրականության ոլորտի՞ց է սույն պլան «ա»–ն՝ հարցրինք ՀՀԿ «ծերակույտի» ներկայացուցչին։ «Լիովին, նախ` եթե նկատեք, թե ռեյտինգային ինչ համամասնությամբ է մասնակցում ՀՀԿ-ն մարզերում և Երևանում, ի դեպ` հենց Երևանն է մեր հիմնական ջոկերը, ապա կհասկանաք, որ ամբողջովին իրականանալի խնդիր է դրել կուսակցությունն իր առջև»։ Իսկ սեփական թիմի միսկրծոցին, ընդոտնումներն ու փորթափոցին նո՞ւյնպես հաշվարկվել են «կուսակցության» կողմից։ «Հույս չունենաք, ընտրատարածքները քարտեզագրվել են, յուրաքանչյուրն իր թաղի, փողոցի համար պատասխանատու է լինելու, ամեն բան կախված է ճիշտ վերահսկումից»։ Ինչ վերաբերում է մինիմում ծրագրին, ապա ՀՀԿ– ում ասացին, որ այլ ուժերի հետ, բացի դաշնակցությունից, կոալիցիա չի կազմվելու։ Դաշնակցականնե՞րն ինչքան են «խփելու»։ «Ինչքան ժողովուրդը ձայն կտա»,– «արդարադատորեն» ասաց «ծերը»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին