Կարևոր իրադարձություններ

Ինչպես են ադրբեջանցիները հայերեն սովորում և հակառակը. «Հայկական ժամանակ»

28 Փետրվար, 2017 09:47
Ինչպես են ադրբեջանցիները հայերեն սովորում և հակառակը. «Հայկական ժամանակ»

«Օրերս համացանցում տեսանյութ տարածվեց, որում երևում է ինչպես են ադրբեջանցի ուսանողները հայերեն սովորում։ 2016 թվականի մայիսին արված տեսանյութում ուսանողները հայերենով քննարկում էին օրվա դասի թեման և դաս պատասխանում։

Razm.info մասնագիտական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց տեսանյութի վերաբերյալ։ «Բաքվի պետական համալսարանն է. պատմության ֆակուլտետի կովկասագիտության ամբիոնը»,– ասաց նա։ Հայաստանում ադրբեջաներեն է դասավանդվում։ Ինչպես նշում է Վրթանեսյանը. նման առարկա կա Երևանի պետական համալսարանում, բացի այդ 2016 թվականի մարտից ադրբեջաներենի դասընթացներ Է կազմակերպում «Ռազմինֆոն»։

«Դասընթացներին մասնակցում են ուսանողներ, լրագրողներ, արևելագետներ կովկասագետներ, քաղաքագետներ. Ընդհանրապես փորձում ենք համակարգված հիմքի վրա դնել ուսուցումը։ Այդ աշխատանքի շրջանակներում նաև ստեղծվեց ու հրապարակվեց ռազմական եզրերի ադրբեջաներեն-հայերեն. հայերեն-ադրբեջաներեն համառոտ բառարան։ Ու արդեն աշխատում ենք նոր ավելի ընդլայնված հրատարակության վրա»– ասաց Վրթանեսյանը։ Ապրիլից ադրբեջաներենով հետաքրքրվողների մի նոր խմբի հետ սկսվելու են դասընթացները։ Խմբերում լինում են 10-12 հոգի։ Ինչպես տեղեկացնում է Կարեն Վրթանեսյանը, ոչ բոլորն են ավարտում։ Ներածական դասընթացը տևում Է 1.5-2 ամիս կախված խմբից։ Հետո արդեն դասախոսներն անհատական աշխատում են ընտրված մարդկանց հետ:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին