Կարևոր իրադարձություններ

Սամվել Սանամյանի՝ պաշտոնից ազատվելուց հետո կադրային փոփոխություններ են. «Հրապարակ»

28 Փետրվար, 2017 09:35
Սամվել Սանամյանի՝ պաշտոնից ազատվելուց հետո կադրային փոփոխություններ են. «Հրապարակ»

Գործարար Բարսեղ Բեգլարյանի փեսա Սամվել Սանամյանի՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետի պաշտոնից ազատվելուց հետո այդ վարչության ստորաբաժանումներում կադրային փոփոխություններ են եղել։ «Հրապարակ»-ը տեղեկացավ, որ օպերատիվ հետախուզական եւ արագ հակազդման բաժնի պետ է նշանակվել Արմեն Արթուրի Ալեքսանյանը՝ գնդապետ Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի որդին։ 

Նա տարիներ ի վեր աշխատում էր նույն բաժնում, բայց բաժնի պետ նշանակվեց այն բանից հետո, երբ հայրն ակտիվ գործունեություն ծավալեց՝ սատարելով նախկին Պնախարար Սեյրան Օհանյանին, թեեւ նա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» համամասնական ցուցակում ընդգրկված չէ։ Ի դեպ, շաբաթ օրը դաշինքի համաժողովին մասնակցում էր նաեւ Ամարասի Արթուրը՝ նա նստած էր Սեյրան Օհանյանի կողքին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին