Կարևոր իրադարձություններ

Մի տնից՝ երկուսով․ Հայր եւ որդի Բաբլոյաններն անակնկալ են պատրաստել. «Հիմա չենք ասում». «ՀԺ»

28 Փետրվար, 2017 09:26
Մի տնից՝ երկուսով․ Հայր եւ որդի Բաբլոյաններն անակնկալ են պատրաստել. «Հիմա չենք ասում». «ՀԺ»

«Այդպես թողնում ենք, որ անակնկալ լինի, հիմա չենք ասում»,‐ «Հայկական ժամանակ»-ի զրույցում ասաց ՀՀԿ‐ական պատգամավոր Արա Բաբլոյանը՝ պատասխանելով հարցին, թե ընտրություններում հաղթելու դեպքում ինքն ու որդին գնալու են ԱԺ նույն խմբակցությո՞ւն:

Հիշեցնենք, որ հայր Բաբլոյանը ՀՀԿ համամասնական ցուցակի 4‐րդ հորիզոնականում է, եւ եթե այդ կուսակցությունն ընդամենը նվազագույն շեմը հաղթահարի, նա պատգամավոր կդառնա: Իսկ նրա որդին՝ Արման Բաբլոյանը, որը ղեկավարում է իրենց ընտանիքին պատկանող Արաբկիր բժշկական կենտրոնը, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Երեւանի թիվ 2 ընտրատարածքում:

Իսկ միգուցե նրանցից մեկնումեկը կառավարությո՞ւն գնա, հատկապես որ որդին 2013‐2015թթ. առողջապահության փոխնախարար է եղել, ու մինչեւ հիմա էլ պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, թե Արա Բաբլոյանը ցանկանում է որդուն տեսնել առողջապահության նախարարի պաշտոնում: «Հիմա ոչինչ չենք կարող ասել: Նախ, պետք է աշխատենք, ժողովուրդը պետք է գնահատի, կընտրի՝ հետո կորոշենք»,‐ պատասխանեց Արա Բաբլոյանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին