Կարևոր իրադարձություններ

Բազմասեր Առաքելյանը արշավը սկսել է ծեծուջարդով. հիմա էլ թիրախում ՀՀԿ-ի մյուս թեկնածուն է. «Ժամանակ»

28 Փետրվար, 2017 09:21
Բազմասեր Առաքելյանը արշավը սկսել է ծեծուջարդով. հիմա էլ թիրախում ՀՀԿ-ի մյուս թեկնածուն է. «Ժամանակ»

ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզում առաջադրված նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանը նախընտրական արշավը սկսել է ծեծուջարդով։ Նախօրեին «Ժամանակ»-ը գրել էր, որ ծեծկռտուքը է եղել Բազմասեր Առաքելյանի եւ նույն տարածքում առաջադրված «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի աջակիցների միջեւ։ Այս դեպքից հետո Բազմասեր Առաքելյանը Արագածոտնի մարզի հայրենի Փարպի գյուղում գտնվող իր տունն է հրավիրել դաշնակցական համագյուղացիներից մեկին, ու տեղեկանալով, որ նա քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի է ենթարկել նրան, որին տեղափոխել են հիվանդանոց։ Պատգամավորներն ու կողմնակիցները նաեւ հարձակվել են տուժածի եղբոր վրա։

Նշենք, որ այս միջադեպի հետ կապված արդեն իսկ նյութեր են պատրաստվում։

 

Բացի այդ,  «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ հիմա դաշնակցականները սպառնում են Առաքելյանին։ Բազմասեր Առաքելյանն այժմ թիրախավորել է Արագածոտն մարզի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Նաիրի Սահակյանին։ Նրա հետ հարաբերությունները եւս լարված են։ Նաիրի Սահակյանի հետ լարված է նաեւ ՀՀԿ-ական, հիմա ԲՀԿ ռեյտինգայինով առաջադրված Խաչիկ Մանուկյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին