Կարևոր իրադարձություններ

«Հայաստանը կոշտացնում է դիրքորոշումը կամ կարմիր լույս է ստացել Մոսկվայից». «168 ժամ»

28 Փետրվար, 2017 09:12
«Հայաստանը կոշտացնում է դիրքորոշումը կամ կարմիր լույս է ստացել Մոսկվայից». «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Այստեղ կարեւորն այն է, որ առաջին անգամ է նման հայտարարություն հնչում նման մակարդակով։ Նման հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը կամ ավելի կոշտ դիրքորոշում է որոշել ստանձնել, կամ կանաչ լույս է ստացել Մոսկվայից։ Այս երկու տարբերակներից ցանկացածի դեպքում էլ նույն արդյունքի մասին ենք խոսելու՝ Հայաստանն այլեւս որեւէ զիջման չի գնալու, այլ ճանապարհ չկա։

Հայերը տեսան, որ ինչ-որ առումով Ռուսաստանը չի շարունակելու թուլացնել Հայաստանին, եւ հայերը, բարեբախտաբար, օգտագործում են այդ հանգամանքը։

Հայերը, մեր տղաներն անցյալ տարի ցույց տվեցին, որ շատ զորավոր, շատ պինդ դիմադրություն կարող են ցույց տալ, եւ ռուսները ստիպված են այդ գործոնը հաշվի առնել»,-«168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե հայկական կողմն անհրաժեշտության դեպքում՝ կկիրառի Ադրբեջանի դեմ «Իսկանդեր» համակարգերը:

Կայծ Մինասյանը նշել է, որ ռուսական կողմի վերջին բոլոր հայտարարություններից պարզ դարձավ, որՀայաստանի տկարացումը չի ծառայում իրենց շահերին, փոքր-ինչ փոխվեց Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ՝ ոչ միայն «Իսկանդերը» փոխադրելով, զենք մատակարարելով Հայաստանին, այլեւ փոխվեց Ռուսաստանի վերաբերմունքն ավելի լայն իմաստով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին