Կարևոր իրադարձություններ

Սամվել Կարապետյանը մարզիկների ու մարզիչների աշխատավարձերը չի վճարում. «Ժամանակ»

28 Փետրվար, 2017 08:37
Սամվել Կարապետյանը մարզիկների ու մարզիչների աշխատավարձերը չի վճարում. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը անցյալ տարվա օգոստոսին բրազիլական Ռիոյում կայացած օլիմպիական խաղերից հետո ոչ մարզիկներին, ոչ էլ մարզիչներին աշխատավարձ և նախատեսված հավելավճարներ չի վճարել։

Սամվել Կարապետյանը քանիցս նշել է, որ տարեկան շուրջ 2 մլն դոլար է ծախսում ֆեդերացիայի բնականոն աշխատանքի վրա, մինչդեռ մեր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը փաստում են, որ ֆեդերացիայում նրա կատարած ծախսերը չեն գերազանցում 700-800 հազար դոլարը։ Մարզիկների աշխատավարձերի ամիսներով ուշացումը որևէ ձևով չեն ազդել, սակայն, Լոռու մարզում առաջադրված Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի նախընտրական ծախսերի վրա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին