Կարևոր իրադարձություններ

Ստամբուլում հարձակման է ենթարկվել Պոլսո հայոց պատրիարքարանը

12 Հոկտեմբեր, 2015 15:40
Ստամբուլում հարձակման է ենթարկվել Պոլսո հայոց պատրիարքարանը

Պոլսո հայոց պատրիարքարանի շենքի վրա հարձակում է իրականացվել։ Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, մոտ 20 հոգուց բաղկացած խումբը քարեր է նետել պատրիարքարանի շենքի ուղղությամբ։


Հարձակման պատճառն ու մեղավորները դեռ հայտնի չեն:

Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նշել է, որ դեռ հայտնի չէ՝ հարձակումը պատրիարքարանի՞ն, թե՞ դրա մոտ գտնվող անցակետին է ուղղված եղել։

Քննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին