Կարևոր իրադարձություններ

Քիմ Քարդաշյանը ֆանատներին բաժանել է ամուսնու ֆիրմային մարզակոշիկները

28 Փետրվար, 2017 00:42
Քիմ Քարդաշյանը ֆանատներին բաժանել է ամուսնու ֆիրմային մարզակոշիկները

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մի քանի զույգ մարզակոշիկ է  բաժանել Yeezy Boost 350 V2 նոր հավաքածուից: Դրանց ապագա տերերին նա ընտրել է Twitter­ում: Կոշիկի դիզայնով զբաղվում էր նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, adidas­-ի հետ համագործակցությամբ:

Քարդաշյանը մարզակոշիկների բաժանումը կազմակերպել է պաշտոնական ռելիզի հաջորդ օրը: Մեկնաբանություններում նա օգտատերերից ճշտել է չափսը եւ խնդրել տեղեկացնել, երբ որ նրանք մարզակոշիկներն ստանան:

Քանյե Ուեսթն սկսել է ելույթ ունենալ 2000-­ական թվականների սկզբին: Արտիստի հաշվին կա ավելի քան 21 մլն վաճառված սկավառակ եւ 66 մլն օրինականորեն ներբեռնված ալբոմ:
Adidas­-ի հետ երաժիշտը համագործակցում է 2013 թվականից: Համատեղ հավաքածուները ներառում են հագուստ եւ կոշիկ:

Ուեսթի մարզակոշիկները թողարկվում են սահմանափակ քանակով: Ներկա դրությամբ մարզակոշիկների վերջին շարքը վաճառքում հայտնվել է 2017 թվականի փետրվարի 25-­ին:

 

Լրահոս

Դիտել ավելին