Կարևոր իրադարձություններ

Կոտայքում Բուլկի Արամն ու «կոնտրաբանդայի» Սանամյանը նեղացնում են իրենց կուսակից փոխմարզպետին. «Փաստ»

28 Փետրվար, 2017 07:50
Կոտայքում Բուլկի Արամն ու «կոնտրաբանդայի» Սանամյանը նեղացնում են իրենց կուսակից փոխմարզպետին. «Փաստ»

Կոտայքի մարզում Հանրապետական կուսակցությունը ռեյտինգային ցուցակով հիմնականում երեք առաջատար կադր ունի, որոնց ձայների հետ մեծ հույսեր է կապում: Առաջինը մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանը, երկրորդը` իրեն առաջինը համարող, նախկին նախարար Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ) և Կոտայքի փոխմարզպետ, ԵԿՄ խորհրդի անդամ Համլետ Հայրապետյանը:

«Փաստի» տեղեկություններով` Բուլկին Եղվարդի կողմից, Սանամյանը Հրազդանի կողմից «եկել–մտել են» Համլետի տարածքներ ու ձայներ են փախցնում: Այսինքն` տարածքները պայմանականորեն բաժանելուց հետո երկու զոռբաները նեղում են խեղճ փոխմարզպետին: Երեկ Հայրապետյանը դիմել է ՀՀԿ գրասենյակ` իր կուսակից Բուլկի Արամին և «Կոնտրաբանդայի» Սանամյանին կարգի հրավիրելու հույսով:
ՀՀԿ վերնախավը կորոշի` թույլ տա՞լ շարունակվեն այս երկուսի ոտնձգությունները, թե՞ Համլետին աջակցել:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին