Կարևոր իրադարձություններ

Կյանքի 12 կանոն, որոնք իրոք աշխատում են, նույնիսկ, եթե չեք հավատում դրանց

28 Փետրվար, 2017 00:35
Կյանքի 12 կանոն, որոնք իրոք աշխատում են, նույնիսկ, եթե չեք հավատում դրանց

Adme.ru-ն ներկայացրել է կյանքի 12 կանոն, որոնք կարող են օգնել ավելի երջանիկ և ուժեղ դառնալ։

1. Պատճառի և հետևանքի կանոն։ Ինչ էլ անենք մոլորակի հետ, այն մի օր մեզ ետ կվերադարձնի։ Այդ պատճառով, եթե ցանկանում եք իրական սեր, ընկերություն և երջանկություն գտնել, առաջին հերթին պետք է դուք սիրեք մտերիմներին, հավատարիմ ընկեր լինեք և մարդկանց երջանիկ դարձնեք։

2. Ստեղծելու կանոն։ Ճիշտ ներքին վիճակի բանալին շրջապատող աշխարհից կախված չլինելն է։Դրան հասնելու հմար հարկավոր է լինել այնպիսին, ինչպիսին կաք, և շրջապատել ձեզ այնպիսի մարդկանցով և իրերով, որոնք իրոք սիրում եք և ցանկանում տեսնել կյանքում։

3. Հաշտվելու կանոն։ Իրավիճակը չենք կարող փոխել այնքան ժամանակ, քանի դեռ այն չենք ընդունել։ Իսկ եթե որևէ անձի միայն որպես թշնամի եք տեսնում, նշանակում է՝ ինքներդ էլ ուղղված չեք գոյության ավելի բարձր մակարդակ։

4. Աճի կանոն։ Մեզ համար կարևոր է ինքներս մեր զարգացումն ու աճը, և ոչ թե՝ քաղաքների, տեխնոլոգիաների աճը։ Չէ՞ որ մեզ տրված ժամանակն այն ամենն է, ինչ ունենք

5. Պատասխանատվության կանոն։ Կյանքը հայելի է։ Երբ կյանքում ինչ-որ բան այն չէ, նշանակում է՝ ինքներս ներքին խնդիրներ ունենք։ Այդ պատճառով հարկավոր է ոչ թե մեղավորներ փնտրել, այլ պատասխանատվությունը մեզ վրա վերցնել։

6. Կապի կանոն։ Նույնիսկ, եթե ինչ-որ բան եք անում, որը ձեզ ոչ էական է թվում, չափազանց կարևոր է դա այնպես անել, ինչպես մոլորակում է ամեն ինչ փոխկապակցված։ Առաջին քայլը չի կարող ավելի կարևոր լինել, քան վերջինը, և՝ հակառակը. դրանք երկուսն էլ անհրաժեշտ են՝ խնդիրը լուծելու համար։

7. Կենտրոնանալու կանոն։ Հնարավոր չէ միևնույն ժամանակ մտածել երկու բանի մասին։ Եթե կենտրոնանաք որևէ կարևոր բանի փնտրտուքի վրա, գլխում այլևս տեղ չի լինի զայրույթի համար։

8. Ընդունելու կանոն։ Մենք իսկապես հասկանում և ընդունում ենք այն, ինչ ճանաչել ենք գործնականում։ Եթե ինչ-որ բան ճիշտ ենք համարում, բայց պատրաստ չենք ապացուցել, նշանակում է՝ դա պարզապես մեր կարծիքն է, և ոչ թե՝ գիտելիքը։

9. «Այստեղ և հիմա»։ Անցյալը փորփրելն ու ապագայի մասին կպչուն երազանքները մեզ շեղում են այն ամենից, ինչ կատարվում է հիմա, իսկ վարքի հին մոդելներն ու հին երազանքները մեզ խանգարում են որևէ նոր բան գտնել։

10. Փոփոխության կանոն։ Պատմությունը կկրկնվի այնքան ժամանակ, քանի դեռ դրանից դասեր չենք քաղել, որոնք կփոխեն մեր ճանապարհը։ Այդ պատճառով պետք չէ ամեն օրը նույն բանն անել՝ սպասելով տարբեր արդյունքների։

11. Համբերության և պարգևատրման կանոն։ Ցանկացած պարգև աշխատանք է պահանջում, իսկ կյանքի իրական երջանկությունն աշխատել շարունակելն է՝ իմանալով, որ վաղ թե ուշ կհասնենք նպատակին։

12. Նշանակության և ոգեշնչման կանոն։ Մենք ստանում ենք միայն այն, ինչի արժանի ենք. ցանկացած բանի իրական արժեքը հավասար է այն էներգիային և ուժին, որը ծախսել ենք՝ ցանկալիին հասնելու համար։ Բայց միայն նա, ով սիրում է տալ, կարող է ինչ-որ ոգեշնչող բան ստանալ։

 

Լրահոս

Դիտել ավելին