Կարևոր իրադարձություններ

Վերիան պարտվեց խաղավերջում ընդունած գոլի պատճառով

27 Փետրվար, 2017 23:59
Վերիան պարտվեց խաղավերջում ընդունած գոլի պատճառով

Հունաստանի առաջնության 22-րդ տուրում «Վերիան» սեփական հարկի տակ մրցեց «Ատրոմիտոսի» հետ:

Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 1:0: Ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը: Վերջինս խաղի 87-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով:

Այս խաղից հետո «Վերիան» շարունակում է եզրափակել Հունաստանի Սուպերլիգայի ընթացիկ առաջնության աղյուսակը:

Հավելենք, որ «Վերիան» հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 4-ին, իսկ մրցակիցը կլինի «Պանատինաիկոսը»:

 

Լրահոս

Դիտել ավելին