Կարևոր իրադարձություններ

Ռիոյում կառնավալի ժամանակ տուժել է 20 մարդ

27 Փետրվար, 2017 23:53
Ռիոյում կառնավալի ժամանակ տուժել է 20 մարդ

Ռիո դե Ժանեյրոյում ամենամյա կառնավալի ժամանակ սամբայի դպրոցների երթի ժամանակ հարթակներից մեկը կորցրել է վերահսկողությունը և բախվել ցանկապատին, ինչի հետևանքով 20 մարդ տուժել է:

Գազետա.ռու կայքը, հղում անելով Jornal do Brasil-ին գրում է, որ երեք մարդ գտնվում են հիվանդանոցում: Ոստիկանությունը սկսել է դեպքի հետաքննությունը: Չնայած միջադեպին՝ որոշվել է միջոցառումը շարունակել:

Կառնավալն ամենահայտնի և ամենասիրված տոնն է Բրազիլիայում, որը լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում։ Բացառությամբ արդյունաբերական արտադրության, հիվանդանոցների և նման այլ աշխատատեղերի, Բրազիլիան 1 շաբաթով հանգստանում է, ուրախությունը հիմնականում շարունակվում է ափամերձ վայրերում։

 

Լրահոս

Դիտել ավելին