Կարևոր իրադարձություններ

Գրան Պրի. Արոնյանը պարտվեց վերջին տուրում

27 Փետրվար, 2017 22:57
Գրան Պրի. Արոնյանը պարտվեց վերջին տուրում

Շարժայում ավարտվեց շախմատի ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարը: Մրցաշարի վերջին տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտվեց չինացի Դին Լիժենին:

Արոնյանը 9 տուրերից 8-ում ոչ-ոքի էր խաղացել և իր ակտիվում գրանցել 4 միավոր: Արդյունքում Արոնյանը զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը:

1-ից 3-րդ տեղերը բաժանեցին 5,5-ական միավոր վաստակած Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկն ու Շաքրիյար Մամեդյարովը:

 

Լրահոս

Դիտել ավելին