Կարևոր իրադարձություններ

Սմոլինգ. Մոուրինյուի և Զլատանի հետ ՄՅՈւ-ն անպարտելի է

27 Փետրվար, 2017 22:50
Սմոլինգ. Մոուրինյուի և Զլատանի հետ ՄՅՈւ-ն անպարտելի է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Կրիս Սմոլինգը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի և հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:

«Այսպիսի հզոր մարզչի և հրաշալի եզրափակողի հետ «Մանչեսթեր Յունայթեդի» համար անհնարին ոչինչ չկա: Մենք անպարտելի ենք:

Իբրահիմովիչը թիմի գլխավոր ֆուտբոլիստն է: Նա մեր կենտրոնն է, մեր սիրտը: «Մանչեսթեր Յունայթեդին» բախտ է վիճակվել թիմում ունենալ այսպիսի հարձակվողի»,- Սմոլինգի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին