Կարևոր իրադարձություններ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

27 Փետրվար, 2017 22:18
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Փետրվարի 27-ին, ժամը 17:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրվանզադեի թիվ 24/30 շենքի տանիքից (3-րդ հարկի մակարդակում) սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ ավտոսանդուղք:

Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները մոտ 3,5 գմ:

***

Փետրվարի 27-ին, ժամը 17:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրվանզադեի թիվ 33/19 շենքի տանիքից (3-րդ հարկի մակարդակում) սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ ավտոսանդուղք: 

Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները՝ մոտ 30 գմ:

***

Փետրվարի 27-ին, ժամը 11:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ 5-րդ փողոցի թիվ 51 հասցեում գտնվող Ա. Արմենակյանի անվան թիվ 26 դպրոցի շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:

Փրկարարները տանիքի 20 մ հատվածում հեռացրել են սառցալեզվակները:

***

Փետրվարի 27-ին, ժամը 11:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:

Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները (մոտ 5 գմ):

***

Փետրվարի 27-ին, ժամը 10:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 20 շենքի 7-րդ հարկի ալեհավաքից սառցալեզվակ է կախված, առկա է ընկնելու վտանգ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են սառցալեզվակը (մոտ 0.8 գմ):

 

Լրահոս

Դիտել ավելին