Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Պուշկինո գյուղում

27 Փետրվար, 2017 22:03
Հրդեհ Պուշկինո գյուղում

Փետրվարի 27-ին, ժամը 17:08-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո գյուղի 1-ին փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պուշկինո գյուղի 1-ին փողոցի թիվ 8 բնակելի տանը ու դրան հարակից անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:35-ին, մարվել՝ 20:30-ին: Ամբողջությամբ այրվել է տունը (72 քմ) և անասնագոմը (12 քմ) :

 

 

Լրահոս

Դիտել ավելին