Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հրավիրել է Հայաստան

27 Փետրվար, 2017 21:28
Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հրավիրել է Հայաստան

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին հրավիրել է Հայաստան: Այդ մասին Բրյուսելում Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ Նախագահը:

«Ես պարոն գլխավոր քարտուղարին հրավիրեցի գալ Հայաստան, որը շատ լավ առիթ կլինի ի մի բերելու 25 տարիների ընթացքում մեր կատարածը և մատնանշելու հետագա մեր գործողությունները»,- ասել է ՀՀ Նախագահը՝ հույս հայտնելով, որ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ իր հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում:

 

Լրահոս

Դիտել ավելին