Կարևոր իրադարձություններ

Ինչպես պատրաստել բրնձով պասուց տոլմա պասի համար

27 Փետրվար, 2017 20:22
Ինչպես պատրաստել բրնձով պասուց տոլմա պասի համար

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեքբրնձով պասուց տոլմա

բրինձ  բրինձ 200 գրամ

խաղողի տերևներ  խաղողի տերևներ 400 գրամ

ձեթ  ձեթ 3 ճաշի գդալ

սոխ  սոխ 1 գլուխ

սխտոր  սխտոր 1 պճեղ

մաղադանոս  մաղադանոս 0.5 փունջ

սամիթ  սամիթ

նանա  նանա 1 թեյի գդալ

կիտրոն  կիտրոն 1 հատ

չամիչ  չամիչ 50 գրամ

ընկույզ  ընկույզ 50 գրամ

աղ  աղ

սև պղպեղ  սև պղպեղ

կարմիր աղացած պղպեղ  կարմիր աղացած պղպեղ

Տապակի մեջ բովել ընկույզը: Սոխը մանր կտրատել: Ընկույզը վերցնել տապակի վրայից, նույն տապակի մեջ տաքացնել բուսայուղը և տապակել սոխը: Բոված ընկույզը և սխտորը մանրացնել, ավելացնել սոխերածին, ավելացնել նաև չոր նանան, նախապես կիսախաշ բրինձը և լավ խառնել: Համեմել աղ ու պղպեղներով, ավելացնել քերիչով անցկացրած մի փոքր կիտրոնի կեղևը, լավ խառնել, վրան կափարիչ դնել: Սամիթն ու մաղադանոսը մանր կտրտել, ամանի մեջ լցրած խճողակին ավելացնել կտրտած կանաչին, կես կիտրոնի հյութը, լավ խառնել: Խաղողի լվացած տերեները բացել, վրան խճողակ դնել և փաթաթել տոլմաները: Փաթաթված տոլմաները դնել կաթսայի կամ թավայի մեջ, շերտերի արանքում չամիչներ շարել: Վրան ավելացնել ձիթայուղ, եռացրած ջուր, ափսեով ծածկլե, որպեսզի տոլմաները չքանդվեն, կափարիչով փակել և դնել գազօջախին: Բարձր կրակով հասցնել եռման աստիճանի, հետո կրակն իջեցնել և եփել մինչև պատրաստ լինելը: Մատուցել սառը վիճակում:

 

Լրահոս

Դիտել ավելին