Կարևոր իրադարձություններ

«Աշխատանքային ժամին քարոզչություն չի կատարվել»․ Գալուստ Սահակյանն՝ իր հարսի հետ կապված միջադեպի մասին (տեսանյութ)

27 Փետրվար, 2017 16:52
«Աշխատանքային ժամին քարոզչություն չի կատարվել»․ Գալուստ Սահակյանն՝ իր հարսի հետ կապված միջադեպի մասին (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն, այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողներ հետ զրույցում անդրադառնալով իր հարսի կողմից ընտրողների ձայներ հավաքագրելու դեպքին, նշեց․ «Զանգողը զանգահարել է աշխատանքի պահին, ոչ թե ինքն է զանգահարել, այլ իրեն են զանգել։ Էդտեղ որևէ խնդիր չկա։ Աշխատանքային ժամին քարոզչություն չի կատարվել»։

Անդրադառնալով հարցին, թե սահմանային լարվածության ֆոնի վրա արդյոք այն հանգամանքը, որ պաշտպանության նախարարը ՀՀԿ ցուցակի առաջին համարն է և զբաղված կլինի քարոզարշավով, չի խանգարի  պաշտպանության ոլորտում նրա աշխատանքային գործունեությանը, Սահակյանն ասաց․ «Չեմ կարծում, որ պաշտպանության հիմնական գործին կխանգարի, որովհետև պաշտպանության գործը շտաբի ղեկավարինն է, իսկ պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է, բնականաբար այդ ամնեը տեսնում է, հետևում և փորձում է լուծումներ տալ։ Իհարկե շատ դժվար է, բայց նա առավոտից մինչև կեսգիշեր աշխատանքի մեջ է»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին