Կարևոր իրադարձություններ

«Իշխանությունների ռազմավարությունը համաչափ չէ սահմանում առկա վտանգին»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

27 Փետրվար, 2017 15:24
«Իշխանությունների  ռազմավարությունը  համաչափ չէ սահմանում առկա վտանգին»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ նիստում այսօր առաջարկեց հրավիրել փակ նիստ՝ քննարկելու համար սահմանային լարվածության ֆոնին ստեղծված իրավիճակը։
Լրագրողների հետ զրույցում Զուրաբյանը մասնավորապես նշեց․ «Լարվածությունն աճում է ամեն օր։ Կարծեցյալ կայունացման ժամանակաշրջանից հետո Ադրբեջանը կրկին անցնում է ագրեսիվ գործողությունների և դա գնալով ահագնանում է։ Հարց է ծագում ՝ արդյո՞ք Հայասատանն ունի ճիշտ ռազմավարոթյուն ազգային անվտանգության այդ սպառնաիքներին դիմակայելու ուղղությամբ։ Մեր կարծիքով՝ իշխանությունների կողմից այսօր վարվող ռազմավարությունն ադեկվատ և համաչափ չէ այդ վտանգին։ Չկա վտանգի ընկալումը և դրան ճիշտը արձագանքելու մոտեցումները։

Դրա համար մենք առաջարկեցինք ԱԺ նախագահին հրավիրել փակ նիստ, որտեղ կքննարկենք ռազմաճակատում ահագնացող այդ վիճակը, լարվածությունը, վերլուծենք մեր ռեսուրսները, հասկանանք, թե ինչ է պետք անել»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Լրահոս

Դիտել ավելին