Կարևոր իրադարձություններ

Յոլյանը մտնում է մի դաշտ, որտեղ հեշտ է շփոթվելը. Արամ Մանուկյան

27 Փետրվար, 2017 15:44
Յոլյանը մտնում է մի դաշտ, որտեղ հեշտ է շփոթվելը. Արամ Մանուկյան

Այսօր`փետրվարի 27-ին, Ազգային ժողովի նիստում քննարկվում է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ նշանակելու հարցը: Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է այդ պաշտոնում նշանակել Լևոն Յոլյանին:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը Յոլյանին հարց ուղղեց ՎՊ պաշտոնաթող նախագահ Իշխան Զաքարյանի մասին:
 
«Արդյո՞ք նա ձեռքերը թափ տվեց ու մտավ քաղաքականության մեջ, թե՞ դա ժամանակավոր փոխատեղում է»,- ասաց Մանուկյանը:
 
Իշխան Զաքարյանին վերաբերյալ Յոլյանը խուսափեց պատասխանել: Արամ Մանուկյանն էլ արձագանքեց. «Շախմատում դու քայլ չես կարող չանել, բայց եթե չեք պատասխանում, ձեր գործն է»:
 
Մանուկյանը հավելեց, որ Յոլյանը մտնում է մի դաշտ, որտեղ հեշտ է շփոթվելը, որովհետև երկրում բոլոր ոլորտներում համատարած ձախողումներ են:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին