Կարևոր իրադարձություններ

LG-ն ներկայացրել է իր G6 նորագույն առաջատար սմարթֆոնը

26 Փետրվար, 2017 22:55
LG-ն ներկայացրել է իր G6 նորագույն առաջատար սմարթֆոնը

LG Electronics ընկերությունը Բարսելոնայում կայացած Mobile World Congress 2017 ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է իր նորագույն LG G6 առաջատար սմարթֆոնը: 

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, նորագույն սմարթֆոնն առանձնանում է մեծ էկրանով` հարաբերականորեն կոմպակտ չափսերի պարագայում, ինչին հաջողվել է հասնել էկրանը շրջագծող բարակ եզրերի շնորհիվ: 5.7 դյույմ անկյունագծով էկրանը ներկայանում է IPS LCD տեխնոլոգիայով և 2880×1440 կետայնությամբ: Բացի այդ էկրանը պաշտպանված է Gorilla Glass 5 ապակիով:

LG G6 մոդելն ընկերության առաջին սմարթֆոնն է, որը չի վախենում ջրից և փոշուց: Սմարթֆոնը երկու հիմնական տեսախցիկ ունի`13 մեգապիքսել հզորությամբ: Դիմացի տեսախցիկը ներկայանում է 5 մեգապիքսել հզորությամբ: 

Սմարթֆոնն աշխատում է Snapdragon 821 պրոցեսորով, 4 ԳԲ օպերացիոն հիշողություն ունի, ինչպես նաև 32 ԳԲ կամ 64 ԳԲ ֆլեշ հիշողություն:

LG G6 մոդելն աշխատում է Android 7.0 Nougat օպերացիոն համակարգով:

 

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին