Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Թուփակ Շակուրի BMW-ն, որում նա սպանվել է

26 Փետրվար, 2017 21:21
ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Թուփակ Շակուրի BMW-ն, որում նա սպանվել է

ԱՄՆ-ում վաճառքի է հանվել BMW մակնիշի ավտոմեքենան, որում 1996-ին սպանվել է հանրահայտ հիփ-հոփ կատարող, դերասան և պրոդյուսեր Թուփակ Շակուրը:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, մեքենայի արժեքը, որի թափքին պահպանվել են փամփուշտների հետքերը, գնահատվում է 1.5 մլն դոլար: Աղբյուրը չի նշում մեքենան վաճառքի հանած աճուրդի տան անվանումն ու թե ինչպես են որոշելու գնորդին:

Հայտնի է միայն, որ ռեփերի մահից հետո ավտոմեքենան մի քանի անգամ վաճառվել է: Շակուրը գտնվել է ուղևորի նստատեղում, երբ նրա վրա կրակ են բացել Լաս Վեգասում: Մեքենայի ղեկին գտնվել է ռեփեր Շուջ Նայթը, որը ողջ է մնացել: Մարդասպաններին մինչ օրս գտնել չի հաջողվել:

 

Լրահոս

Դիտել ավելին