Կարևոր իրադարձություններ

Ինչու չի կարելի զուգարանում 15 րոպեից ավելի մնալ

26 Փետրվար, 2017 20:22
Ինչու չի կարելի զուգարանում 15 րոպեից ավելի մնալ

Marketium.ru կայքը գրում է, որ սովորաբար մարդիկ զուգարանում անցկացնում են 5-30 րոպե։ Սակայն զուգարանակոնքին շատ երկար նստելը կարող է առողջության համար վտանգավոր լինել։ Պարզվում է՝ խորհուրդ չի տրվում 15 րոպեից ավելի անցկացնել զուգարանակոնքին նստած վիճակում, իսկ կարիքներն ուժով բավարարելը լավագույն միտքը չէ։ Խնդիրն այն է, որ որքան շատ ջանք եք գործադրում, այնքան մեծանում է թութքի առաջացման հավանականությունը։

Ինչ է թութքը

Դա թութքային հանգույցների ախտաբանական մեծացումն ու բորբոքումն է։ Այն անհարմարություն և արյունահոսություն է առաջացնում։ Բացի դրանից՝ առաջանում են նաև այլ նշաններ՝ ցավ, գրգռում։ Սկզբնական շրջանում այն կարելի է բուժել դեղամիջոցներով և սննդակարգը շտկելով։ Առավել լուրջ դեպքերը վիրահատական միջամտություն են պահանջում։

Այդ պատճառով էլ գրքեր կարդալ և խաչբառ լուծել հարկավոր է այլ վայրերում։

 

Լրահոս

Դիտել ավելին