Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս ընտրել կառուցվածքին համապատասխան ջինսե տաբատ

26 Փետրվար, 2017 13:05
Ինչպե՞ս ընտրել կառուցվածքին համապատասխան ջինսե տաբատ

Ժամանակակից կնոջ զգեստապահարանում կգտնվի գոնե մեկ հատ ջինս: Այն մատչելի է եւ հարմարավետ, ջինս այսօր հագնում են բոլորը' անկախ սեռից եւ տարիքից: Կանայք ջինսե տաբատ գնելիս պետք է նկատի ունենան, որ սխալ ընտրության դեպքում այն կարող է ընդգծել կառուցվածքի թերությունները:

Ընտրությունը պետք է հարմարեցնել հատկապես հետույքի, ազդրերի կառուցվածքի, ոտքերի երկարության հետ: Ահա մի քանի խորհուրդ, որ կօգնեն գտնել ձեր կազմվածքին համապատասխան ջինս: Օրինակ, ցածր նստատեղը տեսողականորեն կարճացնում է ոտքերը, եւ պետք է տաբատը լինի այնպիսին, որ չեզոքացնի այդ տպավորությունը: Նախընտրելի է, որ ջինսե տաբատը լինի ուղիղ փողքերով եւ այն կրեք բարձրակրունկներով: Ինչ վերաբերում է գույնին, ցանկալի է միատոնությունը. դա եւս տեսողականորեն երկար է ցույց տալիս ոտքերը:

Տափակ հետույքի դեպքում ընտրեք ցածր գոտկատեղով ջինսե տաբատ. այն կլորավուն տեսք է հաղորդում հետույքին, քողարկում կառուցվածքի թերությունը: Այս դեպքում տեսողական ներգործություն կարող են ունենալ նաեւ խոշոր գրպանները:

Մեծ հետույք ունեցող կանանց ամենից հարմարը դասական գոտկատեղով տաբատներն են, որոնք ազդրերի հատվածում մի փոքր լայնանում են, իսկ գրապանների հարցում փորձարկումներ պետք չեն: Նման ջինսի հետ կատարյալ են կիպ բլուզները:

Ջինսի ձեւը ընտրելուց, այն ձեր կառուցվածքին համապատասխանեցնելուց առաջ ուշադրություն դարձրեք որակին: Այն, կարելի է ասել, առաջին տեղում է գերազանց տպավորություն գործելու համար: Որքան էլ մատչելի, ամենօրյա գործածության համար նախատեսված, ջինսերը եւս մրցակցում են առաջին հերթին որակով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին