Կարևոր իրադարձություններ

Առավոտյան օգտակար 5 սովորություններ, որոնց մասին մենք չգիտես ինչու չգիտեինք

26 Փետրվար, 2017 10:18
Առավոտյան օգտակար 5 սովորություններ, որոնց մասին մենք չգիտես ինչու չգիտեինք
Առավոտները հիմնականում բոլորի մոտ նույն ձև են անցնում: Սակայն քչերն են գլխի ընկնում, որ այդ գրաֆիկը կարելի է լրացնել մի քանի պարզ, սակայն արդյունավետ գործողություններով, որոնց շնորհիվ օրվա սկիզմբ ավելի հեշտ կանցնի:
Infoman.am-ը հավաքել է առավոտյան օգտակար 5 սովորություններ, որոնց մասին բոլորս ականջի ծայրով լսել ենք և այդպես էլ չենք համարձակվել անել:
 
1. Ականջի մերսուն
 Ականջի մերսումը կօգնի օրգանիզմին վերջնականապես արթնանալ: Դա կարելի է անել վաղ առավոտյան, երբ դեռ անկողնում պարկած եք: Ականջի զգայուն մասերի վրա ազդեցությունը դրականորեն է ազդում ներքին զգացողությունների վրա և առույգացնում է:
 
2. Մեկ բաժակ կիտրոնով տաք ջուր
  

Շատ է խոսվում սոված ժամանակ սուրճ խմելու սովորությունից հրաժարվելու և այն փոխարինելու կիտրոնով տաք ջրի մասին: Այդ ըմպելիքը լավացնում է մարսողական համակարգի և լյարդի աշխատանքը, օրգանիզմից հեռացնում է տոքսինները, ամրացնում է իմունային համակարգը: Անհրաժեշտ չէ ճզմել ամբողջ կիտրոնի հյութը, մեկ ընդունման համար բավարար է կիտրոնի մեկ քառորդը: Ցանկալի է կիտրոնով տաք ջուր խմելու և նախաճաշ ընդունելու միջև 20–30 րոպե ընդմիջում տալ:

3. Լեզվի մաքրում

 Այն բանի մասին, որ պետք է օրը երկու անգամ ատամները մաքրել բոլորս գիտենք: Սակայն դրանով սահմանափակվել պետք չէ: Լեզվի վրա նույնպես հավաքվում են մեծ քանակությամբ բակտերիաներ, որոնք կարող են վատ հետևանքներ առաջացնել: Լեզուն մաքրելու համար անհրաժեշտ է սովորական ատամի խոզանակ:

4. Մեկ գդալ մեղր

 Մեղրը առավոտյան էներգիա է տալիս, լավացնում է հիշողությունը և աշխատունակությունը, բուժում է հազը և վերացնում է անգինայի ախտանիշները: Այդ իսկ պատճառով մեկ թեյի գդալ մեղրով օրը սկսելը անկասկած հիանալի որոշում է: Դա կարելի է անել նախաճաշից 10–15 րոպե առաջ

5. Բերանի ողողում` պերօքսիդի լուծույթով

 Առավոտյան ընթացակարգերը կարելի է ավարտել բերանը պերօքսիդի լուծույթով ողողելով: Այստեղ տարօրինակ ոչինչ չկա, անհրաժեշտ է ուղղակի իմանալ չափաբաժինը` 3%-անոց լուծույթի 5–7 կաթիլ` 50մլ. ջրի վրա: Կարևոր է պերօքսիդը ավելացնել ջրի մեջ, այլ ոչ թե հակառակը: Այս գործընթացը կօգնի ատամները սպիտակեցնելուն:

 

Լրահոս

Դիտել ավելին