Կարևոր իրադարձություններ

Գիտե՞ք արդյոք, որ այս հանրահայտ լուսանկարների հեղինակը հայ է (ֆոտոշարք)

27 Փետրվար, 2017 11:33
Գիտե՞ք արդյոք, որ այս հանրահայտ լուսանկարների հեղինակը հայ է (ֆոտոշարք)

Հովսեփ Քարշը հայ ականավոր արվեստագետ-լուսանկարիչ է, ով լուսանկարել 20-րդ դարի 100 ամենանշանավոր մարդկանց (Շառլ դը Գոլ, Ջավահառլալ Ներու, Ջոն Քենեդի, Ֆրանկլին և Էլեոնորա Ռուզվելտներ, Ֆիդել Կաստրո, Մարտին Լյութեր Քինգ, Ալբերտ Էյնշտեյն, Պաբլո Պիկասսո, Ժան Կոկտո, Յան Սիբելիուս, Բեռնարդ Շոու, Էռնստ Հեմինգուեյ, Ալբեր Քամյու, Բիլ և Հիլարի Քլինթոններ և ուրիշներ):

Ալֆրեդ Հիչքոք

Առաջինը նա լուսանկարել է Կանադայի վարչապետ Մաքենզի Քինգին, որի միջոցով ծանոթացել է բազմաթիվ նշանավոր մարդկանց հետ: Քարշը համաշխարհային ճանաչման է արժանացել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլի լուսանկարով. նա լույսի և ստվերի նուրբ զգացողությամբ բացահայտել է բնորդի բնավորության տիպական առանձնահատկությունները: 

Բրիջիթ Բարդո

«Ես երկյուղով մոտեցա Չերչիլին, քանի որ նա համարվում էր քսաներորդ դարի ամենամեծ մարդը։ Նա լուսանկարչական սարքին այնպես էր նայում, կարծես իր թշնամին լիներ դիմացը։ Հայացքը մռայլ էր, սարսափեցնող։ Նա ինձ ընդամենը երկու րոպե էր տրամադրել, և այդ երկու րոպեում ես պետք է հասցնեի անմահացնել դարաշրջանի ամենաազդեցիկ մարդուն։ Երբ ավարտեցի աշխատանքս, նա մոտեցավ ինձ և արդեն մի փոքր մեղմ տոնով ասաց․ «Իմ փոխարեն կարող էիք մռնչացող առյուծ կանգնեցնել»»,- պատմել է լուսանկարիչը։

Ուինսթոն Չերչիլ

Էլիզաբեթ Թեյլոր

Ժան Կոկտո

Ժերար Դեպարդիե

Սոֆի Լորեն

Վուդի Ալեն

 

Լրահոս

Դիտել ավելին