Կարևոր իրադարձություններ

Ինչպես պատրաստել դդմիկով ռուլետ

25 Փետրվար, 2017 19:05
Ինչպես պատրաստել դդմիկով ռուլետ

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեքդդմիկով ռուլետ

դդում  դդում 2 հատ

ձու  ձու 4 հատ

ալյուր  ալյուր 100 գրամ

փխրեցուցիչ  փխրեցուցիչ 1 թեյի գդալ

աղ  աղ

սև պղպեղ  սև պղպեղ

սունկ  սունկ 400 գրամ

սերուցք  սերուցք 200 մլ

սխտոր  սխտոր 1 պճեղ

սոխ  սոխ 1 գլուխ

ձեթ  ձեթ

Սոխը մանր քերել կամ հարիչով մանրացնել, քերել նաև դդմիկը, ավելացնել ձվերի դեղնուցները, ալյուրը, համեմել աղ ու պղպեղներով: Ձվի սպիտակուցներին աղ անել, հարել` մինչև պինդ փրփուր ստացվի, լցնել մնացած բաղադրիչների վրա, զգուշորեն խառնել: Ջեռոցի տապակին յուղաթուղթ փռել, թեթևակի յուղել, լցնել խմորը, հարթեցնել, եփել 200* տաքացրած ջեռոցում` մինչև այն ոսկեշականակագույն դառնա: Սունկը շերտատել, բուսայուղով տապակել, ավելացնել մանր կտրտած սխտորը, համեմել աղ ու սև պղպեղով, ավելացնել սերուցքը, կափարիչ դնել, եփել 2-3 րոպե: Դդմիկով խմորաշերտը շրջել սննդային թաղանթի վրա, յուղաթուղթը հեռացնել: Խմորաշերտի վրա տարածել սնկի զանգվածը, քերած պանիրը, ռուլետ փաթաթել, սննդային թաղանթն էլ վրայից ձիգ փաթաթել, թողնել 15 րոպե, ապա թաղանթը հեռացնել, կտրտել և մատուցել:

 

Լրահոս

Դիտել ավելին