Կարևոր իրադարձություններ

Մինչ Մեհրիբան Ալիևան խայտառակ ձևով պաշտոն պոկեց ամուսնուց, մեր սկզբունքային Զարուհի Փոստանջյանը հրաժարվեց բոլոր յուղոտ աթոռներից. Ամենաքննարկվածների TOP 10 (տեսանյութ)

25 Փետրվար, 2017 19:11
Մինչ Մեհրիբան Ալիևան խայտառակ ձևով պաշտոն պոկեց ամուսնուց,  մեր սկզբունքային Զարուհի Փոստանջյանը հրաժարվեց բոլոր յուղոտ աթոռներից. Ամենաքննարկվածների TOP 10 (տեսանյութ)

Ուզենք, թե չուզենք` նրանք են այսօր հայության համար ամենահետաքրքիր ու քննարկված մարդիկ: Եվ այսպես.

 

1.Զարուհի Փոստանջյան

Շատ հուզիչ էր տեսնել, թե ինչպես սեփական կուսակցությունը դավաճանեց այս խիզախ կնոջը, իսկ նա էլ մանկական անկեղծությամբ հայտնեց, որ Րաֆֆին կորցրեց իրեն ու այլևս իր ընկերը չէ: Հայաստանի ամենասկզբունքային քաղաքական գործիչը մնաց առանց կուսակցության, առանց պատգամավորական աթոռի և առանց հստակ քաղաքական հեռանկարի:

 

2.Հաց բերող

Նրան նվիրված բազմաթիվ ակցիաները չկարողացան շատ մարդկանց ոտքի հանել, բայց նա դարձավ հայության կողմից ամենաքննարկված մարդը, երբ հաց բերելու համար նրան երկրորդ անգամ կալանավորեցին, իսկ Հաց բերողն էլ հացադուլ հայտարարեց: Նրա թեման ավելի սուր դարձավ, երբ նրա առողջությունը կտրուկ վատացավ, իր եղբայրն անհետացավ, իսկ Սասնա Ծռերն իրենց հաց տվողի համար հացադուլ հայտարարեցին:

 

3.Գագիկ Սուրենյան

Հայաստանի շատ ցուրտ ձմեռը ստիպեց մարդկանց անվերջ խոսել եղանակից և իր կանխատեսումներով հանրաճանաչ դարձած այս օթերևութաբանից: Ոմանք նրանից սպասում էին ջերմաստիճանի տաքացում, ոմանք հենց նրան էին մեղադրում ցուրտ ձմեռվա համար, իսկ ոմանք էլ նրան խստորեն քննադատում էին սխալ կանխատեսումների պատճառով: Ի վերջո, նրա խոստացված աֆրիկյան տաք հոսանքները գարնան հետ եկան, և մարդիկ կարող են արդեն կենտրոնանալ նախընտրական շրջանի քաղաքական կանխատեսումների վրա:

 

4.Արա Օսկանյան

Նրա ձերբակալությունը դարձավ ամենահետաքրքիր նախընտրական զարգացումը, քանի որ շատերն այս միջադեպը կապեցին նրա հոր՝ Վարդան Օսկանյանի ընդդիմադիր գործունեության հետ: Քննչական կոմիտեն հայտարարեց, որ Օսկանյան կրտսերը առևանգել ու սպառնացել է մի տասնութամյա պատանու, իսկ ոմանք էլ փորձեցին հիշեցնել նրա բոլոր նախկին վթարներն ու անախորժությունները: Այդուհանդերձ, նա ազատ արձակվեց, և իշխանությունների համար վտանգավոր խոսակցությունները կտրուկ դադարեցին:

 

5.Սեյրան Օհանյան

Իր ասուլիսին նա խոստովանեց, որ ծեծկռտուք է ունեցել Պավլիկ Մանուկյանի հետ, բայց չի թքել նրա բաժակի մեջ: Նույն օրը նա տեղեկացրեց, որ տուն չունի և վարձով է ապրում Վահագնի թաղամասում, որտեղ իր այդ համեստ ապրուստն արժե ամսական չորս հազար դոլար: Այդ ամենից հետո շրջանառվեց, որ նրան կարող են ձերբակալել բանակում եղած չարաշահումների համար, իսկ նա էլ հայտարարեց, որ ոչ ոքից չի վախենում: Զինակից ընկերներով շրջապատված գեներալը ոչ միայն չընկճվեց այդ ամենից, այլև ասպետավարի պաշտպանեց իր գեղեցիկ և առյուծասիրտ տիկնոջը՝ բոլոր թունոտ լրագրողական հարձակումներից:

 

6.Սամվել Բաբայան

Վիկտոր Դալլաքյանը նրան մեղադրեց Օհանյանի դաշինքի հետևում կանգնած լինելու մեջ, իսկ Բաբայանն էլ հայտարարեց, որ ինչ անում է, երկրի համար է անում և շատ էլ լավ է անում: Այնուհետև նա համոզմունք հայտնեց, որ իր ներկայիս դաշնակից Օհանյանին ոչ ոք չի կարող մեղադրել կոռուպցիայի մեջ՝ ակնարկելով, որ պաշտպանության նախկին նախարարին ձերբակալելու դեպքում ոմանք նույնպես կարող են հակակոռուպցիոն փուռը գնալ:

 

7.Սիրուշո

Նա իրականացրեց իր վաղեմի երազանքը և տեսահոլովակ նկարեց Անիի ավերակներում: Միշտ նոր ու միշտ սիրված երգչուհին այս անգամ հանրության ուշադրությունը գրավեց ոչ միայն իր «Դեր Զոր» երգով, այլև երգի տեսահոլովակի պրեմիերային նախորդած մի տեսաֆիլմով, որը պատմում էր, թե ինչ հուզիչ ճանապարհ է անցել Սիրուշոն նման տեսահոլովակ ստանալու համար:

 

8.Արման Սահակյան

Ոմանք նախընտրական տենդի մեջ պատրաստ են զոհաբերել ամենքին և ամեն ինչ: Այդ ամենի զոհն այս անգամ Գալուստ Գրիգորիչի հարսն էր: Լայնորեն տարածվեց Արման Սահակյանի տիկնոջ գաղտնի ձայնագրված հեռախոսազրույցը, որն իբր ապացուցում էր, որ այս մանկապարտեզի տնօրենը զբաղված է իր ամուսնու և ՀՀԿ-ի համար ձայներ հավաքելով: Պետական գույքի կառավարման վարչության պետն անբարոյական որակեց այս ամենը և հերքեց իր կնոջ դեմ արված բոլոր մեղադրանքները:  

 

9.Վլադիմիր Սոլովյով

Ռուսական այս հեռուստաաստղն իր վերջին ելույթով գերեց հայերի սրտերը: Ռուսաստանը կարող է զենք վաճառել Ադրբեջանին, կարող է տնտեսապես չօգնել Հայաստանին, սակայն ռուսական այս սոխակը, ժամանակ առ ժամանակ սիրատոչոր խոսքեր հնչեցնելով հայության մասին, կարող է լիովին փոխհատուցել այդ ամենը: Այսպիսով, հարևան Վրաստանն իր ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ից կշարունակի ստանալ միլիոնավոր դոլարներ և տնտեսական հզորացում, իսկ հայությունը Ռուսաստանից կստանա Սոլովյովի դիֆերամբները և կբավարարվի դրանցով:

 

10.Մեհրիբան Ալիևա

Ադրբեջանը վերջնականապես ապացուցեց, որ ֆեոդալական տիպի սուլթանություն է, երբ հորից իշխանությունը ժառանգած Ալիևն իր սեքսուալ կնոջը նվիրեց երկրի առաջին փոխնախագահի պաշտոնը: Ընտանեկան բլատով այս խայտառակ նշանակումը ևս մեկ անգամ ընդգծեց, որ դիկտատուրայի պայմաններում պետական պաշտոնները տրվում են սեռական ճանապարհով կամ ընտանեկան կապերով: Այսպիսով, ևս մեկ անգամ ընդգծվեց, թե ինչ ողբալի վիճակում է գտնվում մեր թշնամին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին