Կարևոր իրադարձություններ

Ալիևը կարող է որդուն վարչապետ նշանակել, դստերը՝ խորհրդարանի նախագահ. Հարցազրույց Էդուարդ Շարմազանովի հետ (լուսանկարներ)

26 Փետրվար, 2017 17:20
 Ալիևը կարող է որդուն վարչապետ նշանակել, դստերը՝ խորհրդարանի նախագահ. Հարցազրույց Էդուարդ Շարմազանովի հետ  (լուսանկարներ)

Այս  շաբաթ քաղաքական ամենաակտուալ թեմաների շուրջ Shabat.am-ը զրուցել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: 

-Պարո՛ն Շարմազանովշատերի համար անակնկալ էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ համամասնական ցուցակը չգլխավորելըՈրո՞նք են դրա իրական պատճառները:

-Անակնկալի որևէ խնդիր չկա: Հանրապետության նախագահը և կուսակցությունն այդպես են նպատակահարմար գտնում: Ելնելով կուսակցության ռազմավարությունից՝ հանգել ենք այդպիսի որոշման: Դա նախ և առաջ պարոն նախագահի որոշումն էր, որն ընդունեց կուսակցությունը: 

Մի շարք հանգամանքներ կան, առանձնացնեմ երկու հիմնականը: Նախկինում, երբ նախագահն ընդգրկվում էր ցուցակում, միջազգային որոշ կառույցներ և հիմնականում մեր ընդդիմախոսներն  ասում էին, որ երկրի նախագահը ներկայացված է այս կամ այն կուսակցության ցուցակում և դա ավելորդ բողոքների և խոսակցությունների տեղիք էր տալիս՝ անառողջ մրցակցություն, ադմինիստրատիվ ռեսուրս և այլն: Նախ նման որոշում կայացվեց այդպիսի խոսակցություններից զերծ մնալու համար: Երկրորդ պատճառն այն էր, որ, մամուլը և տարբեր քաղաքագետներ, նաև խորհրդարանում տարբեր գործիչներ խոսում էին, թե իբր Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու է հայտնվելու համար Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում: Մենք տեսանք, որ նա ցուցակում չկա և հետևաբար նման խոսակցությունները անհեթեթություն են:

-Դուք հավանական համարու՞մ եք, որ Սերժ Սարգսյանը 2018թ.-ին դառնա վարչապետ: 

-Ես բոլորին խորհուրդ եմ տալիս, որ մինչև 2018 թվականը ապրենք, անցկացնենք 2017թ.-ի նախընտրական փուլը: Ես շնորհակալ եմ, որ դուք գտնում եք՝ 2018թ. վարչապետ նշանակելու ամենաշատ շանսերը կունենա Հանրապետականը՝ դրանով իսկ մատնաշելով, որ հանրապետականն է միակ ուժը, որն իրավունք կունենա նաև կառավարություն ձևավորել, այսինքն՝ մենք 2017թ. կհաղթենք: Շնորհակալ եմ Shabat.am-ին, որ նման եզրակացության եք հանգել: Իսկ թե 2018թ. ո՞վ կլինի վարչապետ, հիմա դեռ վաղ է դրա մասին խոսելը. օրը կգա, բարին հետը: Մենք պետք է ամեն ինչ անենք հերթով, դանդաղ շտապելով: Այս պահին մեր առջև դրված է խնդիր՝ նախ և առաջ կազմակերպել նորմալ, ժողովրդավարական ընտրություններ և երկրորդը, այդ ժողովրդավարական ընտրություններում հասնել հաջողության:

- Մեհրիբան Ալիևայի փոխնախագահ դառնալն ինչպե՞ս եք գնահատում:

-Ես այլ պետությունների ղեկավարների նշանակումներին չեմ անդրադառնում: Իրենց խնդիրն է: Ես Ալիևից այլ բան չէի էլ սպասում: Դա լրիվ նրա ոճի մեջ էր:

-Հայաստանում հնարավոր համարու՞մ եք, որ նման սուլթանական վիճակ լինի և մի ընտանիքի մեջ բաժանվեն պետական բարձր պաշտոնները: 

-Ամենավատ երազում անգամ՝ ոչ: Հայաստանը գնում է ժողովրդավարության զարգացման, այլ ոչ թե սուլթանատ կառուցելու ճանապարհով: Պարզապես Ալիևը դեռ անելիք ունի: Կարծում եմ՝ նա կարող է իր որդուն վարչապետ նշանակել, դստերը՝ խորհրդարանի նախագահ, և առավոտյան՝ չայխանայի շուրջ կանեն անվտանգության խորհրդի նիստ՝ մեկ ընտանիքում և կարիք չի լինի դուրս գալ, գնալ այլ տեղ: Հետո հարս կունանա, որն էլ կլինի ասենք մշակույթի նախարար: Սա դեռ սկիզբն է:

-Աժ պատագամավոր Նիկոլ Փաշինյանն ահազանգում է՝ քաղաքացիներին  ստիպել են  բնակության վայրը փոխել  ու  գրանցվել  այլ վայրում, որպեսզի ձայն  բերեն  Հանրապետականի համարՍրա վերաբերյալ ի՞նչ կասեք:

-Նախ ոստիկանությունը հստակ պարզաբանում տվել է, և հետո, ես ոչ տրամաբանական եմ համարում հարգելի պարոն Փաշինյանի ասածները, որովհետև հանրապետական թեկնածուներն ամենուր են, և սա ՏԻՄ ընտրություն չէ, որ Ալավերդիից բերենք Երևան, Երևանից տանենք Վանաձոր: Հանրապետականի ռեյտինգային թեկնածուներն ամենուր են և ամեն տեղ Հանրապետականը ֆավորիտ է: Հո՞ Վրաստանից կամ Ադրբեջանից մարդիկ չեն գալիս այստեղ քվեարկելու:

Ես ինքս այս պահին գրանցված եմ Ալավերդիում, բայց միգուցե ընտրության օրը, քանի որ շտաբում բավականին բազմազբաղ եմ լինելու, դիմում գրեմ և կքվեարկեմ Երևանում: Այդպես շատերը կարող են քվեարկել: Ո՞րն է խնդիրը: Մի՞թե Նիկոլ Փաշինյանի ընտրատարածքում լինելու է մրցակցություն, մնացածում՝  ո՞չ: Բոլոր տեղերում հանրապետականները ֆավորիտ են: Կա՞ մի տեղ, որտեղ հանրապետականները ֆավորիտ չեն: Այսինքն՝ ի՞նչ տարբերություն, Երևանից որ տանում են, ընդհանուր առմամբ դրանից հանրապետությունով մեկ հանրապետականի ձայները պակասելու կամ ավելանալու՞ են: Իհարկե՝ ոչ: Էլի Հայաստանի քաղաքացին է քվեարկելու, ի՞նչ տարբերություն՝ Երևանում թե՞ Ալավերդիում:

Ավելին, գուցե Նիկոլ Փաշինյանն օրենքն ամբողջությամբ չի էլ նայել: Այդ ամենն արհեստական է: Ինքը թող մի տեղ ասի, որտեղ հանրապետականը ֆավորիտ չէ, այսինքն այն ձայները, որ բերում ենք այստեղ, այտնեղ, ինչ է, Հանրապետականի՞ն չէին տալու: Ի՞նչ  տարբերություն, որտեղ որ պետք է գան կոնկրետ անձանց քվեարկեն, այլ տեղում կոնկրետ անձանց օգտին չե՞ն քվեարկելու, կարող է այնտեղ Բարգավաճի օգտին էին քվեարկելու հիմա բերում ենք, որ Հանրապետականի օգտին քվեարկի: Եթե ինչպես Փաշինյանն է ասում, Հանրապետականի ուղղորդմամբ է մարդը քվեարկելու, ուրեմն այնտեղ էլ Հանրապետականի համար կքվեարկի: Ի՞նչ տարբերություն՝ Սամվել Ալեքսանյանի օգտին է քվեարկելու, Կարեն Կարապետյանի թե՞ Էդուարդ Շարմազանովի: Ես այս ամբողջ շոուի իմաստը չհասկացա: 

-Մամուլն անդադար գրում էոր Սեյրան Օհանյանի դեմ քրեական գործեր են հարուցվելու՝ բանակում չարաշահումների պատճառովԻշխանությունն ի՞նչ կարծիք ունի այս մասին: Կա՞ նման հավանականություն:

-Իշխանությունը մամուլի ամեն մի գրած չի մեկնաբանում: Ցավում եմ, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ մամուլի գնահատականների հիման վրա հայտարարություններ է անում՝ ես ոչնչից չեմ վախենում, ոչ մեկից չեմ վախենում: Նախ, քեզ ո՞վ է վախեցնելու, մենք որևէ մեկին վախեցնելու ցանկություն չունենք, այդ թվում՝ հարգելի գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին: Եվ կրկնակի զարմանալի կլիներ, եթե Արցախի հերոս Սեյրան Օհանյանը վախենար: Ինչի՞ց պետք է վախենար, Աստված մի արասցե, մեր արցախյան հերոսները վախկոտ դառնան: Ոչ մեկին վախեցնելու, պարոն Օհանյանի դեմ էլ պայքարելու ո՛չ ցանկություն ունենք, ո՛չ էլ միտում: Մենք պայքարում ենք հանուն: Նա իր ճանապարհն է ընտրել, Աստված իր հետ, իրեն հաջողություն, թող գնա իր ժողովրդին համոզի, որ իրեն ընտրեն: Մենք ունենք մեր ճանապարհը:

Օրենքի առջև բոլորը պետք է հավասար լինեն: Օրենքի հետ խնդիր ունենալու դեպքում բոլորս էլ պատասխան պետք է տանք՝ ես էլ, ինքն էլ, մյուսն էլ:

Իսկ մամուլի հրապարակումները մեկնաբանելու կարիք չեմ տեսնում: Մամուլը կարող է օրական հարյուր հատ նման հրապարակումներ անել: Իրենք գրում իրենք էլ հերքում են, իրենք իրենց հետ կռվում են: Մենք բոլորին հարգում, ընդունմում ենք, համերաշխության կոչ ենք անում: Ընտրությունը բոքսի ռինգ չի, որ դիմացին նոկաուտի ենթարկես: Ընտրությունն  ազատ մրցապայքար է, որտեղ հաջողության հասնում են արժանիները, ում ժողովուրդը ձայն կտա, իսկ թե ում ժողովուրդը ձայն կտա, կտեսնենք ապրիլի 2-ին: Ես ո՛չ Նոստրադամուսի, ո՛չ էլ Վանգայի դափնիները խլելու ցանկություն չունեմ, նման շնորհ էլ չունեմ, որ կարողանամ կանխատեսել:

-Նախագահ Սարգսյանը,  Զինված  ուժերի  ղեկավար կազմի  հետ  հանդիպման ժամանակ  խոսելով  ԱԺ ընտրությունների մասին, նշել էրոր բանակը պետք է զերծ մնա քաղաքական քննարկումներից: Պաշտպանության նախարարին ցուցակի առաջին համարում դնելը չի՞ հակասում այդ ցանկությանը: 

-Իհարկե ոչ: Պաշտպանության նախարարը զինվորական չէ: Բոլոր ժողովրդավարական երկրներում և նաև մեր Սահմանադրությամբ պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է: Հենց դրանով է պայմանվորված եղել, որ Վիգեն Սարգսյանը դարձել է պաշտպանության նախարար: Մեր Սահմանադրությամբ պաշտպանության նախարարն այլևս քաղաքականություն մշակողն է, զինվորականների ղեկավարը գլխավոր շտաբի պետն է: Իսկ զինվորական պաշտոնյաները իրավունք չունեն մասնակցել քաղաքականությանը:

-Թերթերից մեկն այսօր գրել էոր առաջիկայում սպասվում է Ռոբերտ ՔոչարյանիՍեյրան ՕհանյանիՀովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:  Հիմնական գործառույթը այս  ձևաչափում  Սերժ Սարգսյանի շրջապատի դժգոհներին ներգրավելն է։  Հետընտրական իրադարձությունները թեժ ացնելու և միասնական գործողություններ իրականացնելու համարԻշխանությունն այստեղ վտանգ չի՞ տեսնում:

-Իշխանությունն ունի մեծ ռեսուրսներ՝ օրինական, պետական կառույցներ, որոնք պարտավոր են երկրում ապահովել կայունություն և պահպանել հասարակական կարգը: Բոլոր նրանք, ովքեր կխախտեն օրենքը՝ իշխանություն կլինի, ընդդիմություն թե նախկին կամ ներկա բարձր պաշտոնյա, բոլոր օրենք խախտողները խնդիրներ կունենան:  Նրանք ազատ են հանդիպել մինչ այն փուլը, քանի դեռ օրենքը խախտված չէ: Եթե խոսքը անօրինական գործողության մասին է, ապա անօրինական ցանկացած գործողություն պետք է պատժվի. այդպես է եղել միշտ և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Քոչարյանի ժամանակ, և՛ այսօր և վաղն այդպես կլինի: Անօրինականության իրավունք ոչ մեկը չունի:

Ելք»  և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»   դաշինքների անդամներն ասում ենոր պատրաստ են բացահայտել մարտի 1-ի դեպքերըՁեր կարծիքով իշխանությունները չե՞ն թերացել այդ գործի բացահայտման մեջ:

-Ոչ, իշխանությունն արել է, ինչ հնարավոր է, եթե իրենք պատրաստ են, թող բացահայտեն: Այնտեղ կան մարդիկ,  որոնք բացահայտ պոպուլիստական հայտարարություններ են անում: Ի՞նչն էր խանգարում, թող բացահայտեին այսքան ժամանակ: Մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը՝ մեր պետության այդ ողբերգական էջերը քաղաքական կրքերի, շանտաժի և պոպուլիզմի առարկա դարձնելը ճիշտ չէ: Չի կարելի մարդկանց վերքի վրա ամեն ընտրությունից ընտրություն աղ լցնել: Մանավանդ խոսում են մարդիկ, ովքեր 100 տարի դրա մասին չեն էլ խոսել կամ այլ կարգավիճակում գտնվելով ծպտուն չեն հանել: Ես բիսմարկյան մի ասացվածք հիշեցի՝ երբեք այդքան շատ սուտ չեն խոսում, որքան պատերզմի ժամանակ, ընտրություններից առաջ և որսից հետո: Ընտրություններից առաջ բազում ստեր կլսեք:

-ՀՀԿ համամասնական ցուցակի հնգյակում Դուք ընդգրկված չեք, դա անարդար չե՞ք համարում՝ Ձեր այդքան երկար տարիների կուսակցական վաստակի տեսանկյունից:

-Իհարկե ոչ: 7-րդ համարը՝ իմ տեղը, համարում եմ բավականին արժանապատիվ և գնահատված, բայց նույն կերպ կվերաբերվեի, եթե լինեի 17-րդը կամ 27-րդը: Ես քաղաքականությանը շատ ավելի ռեալ եմ նայում: Քաղաքականության մեջ ամեն մեկը վերմակն իր վրա չպետք է գցի, պետք է թիմը որոշի և որտեղ որոշի այնտեղ էլ կլինեմ: Շատ շնորնհակալ եմ, որ թիմը գտնում է, որ իմ ծառայությունները հայրենիքին և կուսակցությանը դեռևս սպառված չեն:

- Ու՞մ կուզեիք տեսնել հաջորդ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում: Միայն խնդրում եմ չասեք, թե ում կուսակցությունը կամ կուսակցության առաջնորդը կորոշի: Դուք անձամբ ու՞մ եք տեսնում այդ պաշտոնում:

-Ազգային Ժողովի նախագահ տեսնելու համար պետք է տեսնենք՝ ով է հաջողության հասնում: Հանրապետակա՞նն է հաջողության հասնում, կոալիցիա ձևավորվում է, թե՞ ոչ: Հանրապետականի այս ցուցակում առնվազն մի քանի հոգի կան, ովքեր հաջողությամբ կարող են լինել Ազգային Ժողովի նախագահ: Այսօրվա ցուցակում ունենք մի քանի ԱԺ նախկին նախագահներ՝ Խոսրով Հարությունյանը, Սամվել Նիկոյանը, գործող նախագահ Գալուստ Սահակյանը: Էլի կան մարդիկ, ովքեր կարող են լինել, աշխատել են: ԱԺ նախագահը պետք է աշխատի բոլոր խմբակցությունների, հետ՝ հիմք ունենալով աշխատել մեծամասնության, վարչապետի, կառավարության հետ:

Այս հարցը թիմը պետք է որոշի, ընտրի արժանիին, ով ունի հարգանք, համապատասխան որակներ, կարող է միջազգային դիվանագիտության մեջ խորհրդարանական հարթակներում հանդես գալ: Հանրապետականում կան բազում նման գործիչներ՝ մոտ 5-10 հոգի, ովքեր կարող են նախագահի և թիմի վստահության պարագայում շատ լավ աշխատել որպես ԱԺ նախագահ: Այլ կուսակցություններում ևս կան արժանի գործիչներ, ովքեր հաջողության պարագայում կարող են զբաղեցնել այդ պաշտոնը: Խելացի, հայրենասեր գործիչներ բոլոր խմբակցություններում էլ կան, այդ թվում նաև Հանրապետականում, հետևաբար՝  կապրենք, կտեսնենք:

- Իսկ Ձեզ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ինչու՞ չեք տեսնում:

-Ես երբեք ինձ ոչ մի տեղ չեմ տեսել: Ես ինքս իմ կարողությունները, ունակությունները շատ լավ գիտեմ, ավելորդ համեստությամբ էլ երբեք չեմ տառապել: Ինձ համար պաշտոնը ծառայություն է: Երկու անգամ ընտրվել եմ ԱԺ փոխնախագահ, երկու անգամն էլ կուսակցություն է առաջարկել: Կուսակցությունն ինձ որտեղ կտեսնի՝ փոխնախագահ, սովորական պատգամավոր , ես պատվով իմ աշխատանքը կկատարեմ:

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի պաշտոնի հավակնություններին, ես բարոյական չեմ համարում նույնիսկ մտածել այդ մասին, որովհետև մենք ունենք ԱԺ նախագահ՝ Գալուստ Սահակյանը, որն իմ ավագ ընկերն է: Չեմ կարծում, որ ԱԺ գործող նախագահի պարագայում ճիշտ է, որ որևէ մեկը, այդ թվում նաև ես, մտածենք ԱԺ նախագահ դառնալու մասին: Պաշտոնը բարիք կամ  առավելություն չէ, այն ծառայություն է, որը Գալուստ Գրիգորիչը շատ լավ կատարում է: Իրեն առողջություն, թող երկար տարիներ իր ծառայությունը կատարի:

Մարիամ Մելքումյան 

Խաչիկ Էլլոյան

 

Լրահոս

Դիտել ավելին