Կարևոր իրադարձություններ

«Ինձ առաջարկվել են բարձր պաշտոններ, որոնցից հրաժարվել եմ». Սեյրան Օհանյան

25 Փետրվար, 2017 15:42
«Ինձ առաջարկվել են բարձր պաշտոններ, որոնցից հրաժարվել եմ». Սեյրան Օհանյան
Այսօր՝ փետրվարի 25-ին, տեղի ունեցավ Օհանյան – Րաֆֆի - Օսկանյան դաշինքի համագումարը: Ելույթով հանդես եկավ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով նշեց, որ հարցերի հարց երկրի համար Հայաստանի և Արցախի անվտանգությունն է: Անդրադառնալով իր ՝ քաղաքականություն և ընդդիմադիր դաշտ մտնելուն նա նշեց. «Ինձ առաջարկվել են բարձր պաշտոններ, որոնցից հրաժարվել եմ… Ինձ համար ամենաբարձր կոչումը մարտնչելն էր խրամատում՝ զինվորի և ժողովրդի կողքին»:
Օհանյանը հավելեց, որ գործող իշխանության կազմում որևէ պաշտոնյայի հետ որևէ խնդիր չունի. «Ճանապարհ եմ անցել նրանց հետ, ոմանց հետ տարաձայնություններ եմ ունեցել, ինչը բնական է: Պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ իրեն չի տեսնում գործող իշխանության համակարգում, քանզի նրանց մոտեցումները տարբեր են: «Անհրաժեշտ են նոր քաղաքականություն, նոր ներուժ և  մթնոլորտ»,- ասաց Օհանյանը:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին