Կարևոր իրադարձություններ

ԼՂ հակամարտության հարցը մտահոգիչ է. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

25 Փետրվար, 2017 10:26
ԼՂ հակամարտության հարցը մտահոգիչ է. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մտահոգիչ է: APA-ի փոխանցմամբ`այս մասին ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

Օրերս Մյունխենում նա հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին:

«Անցյալ տարի այնտեղ հակամարտության մասշտաբային ծավալում եղավ: Սակայն այս տարի էլ այդ տարածքներում առկա է ծանր սպառազինություն, և դրանից խաղաղ մարդիկ են զոհվում: Անցյալ տարի զոհերի ամենամեծ թիվը գրանցվեց հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր: Մենք գիտենք այդ մասին և անհանգստացած ենք դրանից»,- ասել է Զանիերը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին