Կարևոր իրադարձություններ

Օսկանյանի «Համախմբում»-ը ՕՐՕ դաշինքում համարվում է պարտված. Ովքեր կլքեն կուսակցությունը. «Ժամանակ»

25 Փետրվար, 2017 10:06
Օսկանյանի «Համախմբում»-ը ՕՐՕ դաշինքում համարվում է պարտված. Ովքեր կլքեն կուսակցությունը. «Ժամանակ»

«Համախմբում» կուսակցության ներսում առկա հակասությունները գնալով ավելի են լրջանում։ Վահե Հովհաննիսյանից հետո կուսակցության շարքերը պատրաստվում են լքել zham.am-ի խմբագիր, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ու topnews.am-ի խմբագիր Գեղամ Նազարյանը։ Նրանք համարվում են Վահե Հովհաննիսյանի մտերիմ և գաղափարակից ընկերները։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքում համարվում է պարտված։

Նույն կացության մեջ է նաև Սեյրան Օհանյանը, որին իշխանական հարձակումներից հետո պաշտպանության տակ է առել անձամբ Սամվել Բաբայանը։

Նշենք, որ այսօր կայանալու է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովը, որի ժամանակ մի շարք հարցեր պետք է պարզվեն։

 

Լրահոս

Դիտել ավելին