Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ի ռեյտինգայինները խիստ «պատվավոր» տեղեր կզբաղեցնեն ԱԺ-ում՝ հետին պլան մղելով «նանո-ջահելներին». «Հրապարակ»

25 Փետրվար, 2017 09:57
ՀՀԿ-ի ռեյտինգայինները խիստ «պատվավոր» տեղեր կզբաղեցնեն ԱԺ-ում՝ հետին պլան մղելով «նանո-ջահելներին». «Հրապարակ»

Ըստ «Հրապարակ»-ի ՀՀԿ աղբյուրների՝ իրենց ցուցակը կազմված է արտաքին, ներքին «աուդիտորիայի» համար։ «Այս անգամ եկել ենք հակառակ կողմից, եթե հիշում եք՝ նախորդ ընտրություններին ցուցակը կազմված էր բոլորովին այլ սկզբունքով՝ «պատվավոր» տեղերում էին թե հնաբնակները, թե օդիոզները, թե մեծամասնականի «ասողները», իսկ ցուցակի վերջում՝ 70-ից սկսած, նոր գալիս էր երիտասարդ սերունդը»,– ասել է ՀՀԿ-ականը։

Նախորդ անգամ հույս են ունեցել, որ ՀՀԿ առաջնամասը կնվազի՝ գործադիրում պաշտոններ ստանալով, 2-րդ մասն ինքն իրեն առաջ կգա, բնական «սերնդափոխություն» տեղի կունենա։ Բայց դա գրեթե տեղի չունեցավ, ուստի այս անգամ առաջին տասնյակները «լցոնեցին» «փուչիկանման» Կարեն Ավագյանի կադրերով։ Սակայն սերնդափոխություն այս անգամ էլ տեղի չի ունենա, որովհետեւ ռեյտինգայինները խիստ «պատվավոր» տեղեր կզբաղեցնեն ԱԺ-ում՝ հետին պլան մղելով «նանո-ջահելներին»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին