Կարևոր իրադարձություններ

Ծեծկռտուք Բազմասեր Առաքելյանի եւ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի միջեւ. խառնվել է Ծառուկյանը. «Ժամանակ»

25 Փետրվար, 2017 09:47
Ծեծկռտուք Բազմասեր Առաքելյանի եւ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի միջեւ. խառնվել է Ծառուկյանը. «Ժամանակ»

Վերջին օրերին բավական լարվել են ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզում առաջադրված նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանի ու Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ նախօրեին ծագած վիճաբանության ժամանակ ծեծկռտուք է եղել Բազմասեր Առաքելյանի եւ նույն տարածքում առաջադրված «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի միջեւ։

«Ժամանակ»-ին հայտնի է, որ մարզում «Ծառուկյան» դաշինքից առաջադրվել էր նախկին ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը։ Գագիկ Ծառուկյանն անձամբ է խառնվել խնդրի կարգավորմանը։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանին հովանավորում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Նրա կողքին են նաեւ մարզի քրեականները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին