Կարևոր իրադարձություններ

«Ծառուկյան» դաշինքի ծրագրի դրույթը լուրջ վերլուծական հիմք չունի. «168 ժամ»

25 Փետրվար, 2017 08:47
«Ծառուկյան» դաշինքի ծրագրի դրույթը լուրջ վերլուծական հիմք չունի. «168 ժամ»

Ես վստահ եմ, որ մեր այսօրվա ժողովրդագրական իրավիճակի պայմաններում եւ առաջիկա զարգացումների պայմաններում այդ համակարգն այլընտրանք չունի: Եվ եթե ուղղակի նախընտրական տրամադրություններով պայմանավորված՝ ներկայացվում են տեսակետներ, ես չեմ կարծում, որ դրանք լուրջ վերլուծական հիմք ունեն, որովհետեւ, եթե նայենք 3 տարվա ընթացքում նոր համակարգի գործունեության նախնական արդյունքները, կարելի է պնդել նաեւ, որ այսօր մեր ներդրած համակարգը նույնիսկ օրինակելի է համարվում, շատ դեպքերում փորձ է արվում նույնիսկ այդ փորձը վերցնել եւ ներդնել»,- «168 ժամ»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ մեկնաբանելով «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրային դրույթը, ըստ որի՝ կենսաթոշակային կուտակային համակարգը պետք է չեղարկել։

Ըստ նախարարի՝ համակարգն անցնում է շարունակական կատարելագործման ճանապարհով, որն ապահովելու է ՀՀ քաղաքացիների վաղվա կենսաթոշակային ապահովության բավարար կենսամակարդակ` լուծելով մի կարեւորագույն խնդիր` կապը կատարված վճարի եւ կենսաթոշակի չափի միջեւ, ինչն այսօր բացակայում է գործող համակարգով»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին