Կարևոր իրադարձություններ

«Ընկերոջ համար կյանք տալ, ծեծկռտուքներ չհրահրել». այսօր ՀՀԿ շտաբում խիստ «կարևոր» օր է. «Հրապարակ»

25 Փետրվար, 2017 08:15
«Ընկերոջ համար կյանք տալ, ծեծկռտուքներ չհրահրել». այսօր ՀՀԿ շտաբում խիստ «կարևոր» օր է. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր ՀՀԿ շտաբում խիստ «կարեւոր» օր է: «Ատյան» են կանչվել ՀՀԿ ցուցակի բոլոր ռեյտինգայինները` ցուցումներ ստանալու, ականջաքաշվելու, իրենց տեղն «իմանալ-գտնելու» մասով: Սերժ Սարգսյանն այսօր անձամբ կզբաղվի նրանցով, չնայած մինչ այս եւս մի քանի մակարդակներով զգուշացվել են բոլոր ռեյտինգայինները` «ընկերոջ համար կյանք տալ, ծեծկռտուքներ չհրահրել»: Մասնավորապես, սրանից առաջ մի քանի անգամ շտաբ է կանչվել ՀՀԿ-ում «շրջապատող չորեքշաբթի» մականունն ունեցող Մուրադ Մուրադյանը (բնապահպանության նախարար եղած ժամանակ «օկրուժայուշչայա սրեդա» տերմինը թարգմանել էր «շրջապատող չորեքշաբթի») եւ զգուշացվել` «համը չհանել, առանց այն էլ Աբրահամյանների գործոնով ծանրաբեռնված մարզում խաղեր չտալ, զսպվածություն հանդես բերել»: Սակայն մինչ Սերժ Սարգսյանը կզբաղվեր իր «չորեքշաբթիներով», շաբաթն ուրբաթից շուտ եկավ:
 
Ի դեպ, ՀՀԿ-ում երեկ հավեսով հիշում էին, թե ժամանակին ինչ ահարկու ձեռնամարտ տեղի ունեցավ Վահրամ Բաղդասարյանի եւ Մուրադ Մուրադյանի միջեւ` «Ռենեսանս» ռեստորանում, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանի կենացը չխմելու պատճառով ստացած դիտողությանն ի պատասխան Մուրադ Մուրադյանը ձիթապտղի կորիզ էր շպրտել բռնցքամարտիկ Վահրամ Բաղդասարյանի ուղղությամբ, վերջինս էլ մի լավ մուշտի էր տվել նրան, հետո արդեն «թիմային» ծեծկռտուք էր տեղի ունեցել: Երեկ մենք տեղեկացանք նաեւ, որ նախօրեին Մասիսում տեղի ունեցած միջադեպը կտրուկ «նվազեցրել» է պառլամենտում հայտնվելու Մուրադ Մուրադյանի շանսերը․ նրան ասվել է՝ «Ավշարի» դեմ ոտնձգություններ չի կարելի թույլ տալ, նրանք Սերժ Սարգսյանի առանձնահատուկ սերն են վայելում» :
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին