Կարևոր իրադարձություններ

Սեյրան Օհանյանն ու Ծառուկյանը բազմիցս հանդիպել են. «Հրապարակ»

25 Փետրվար, 2017 08:00
Սեյրան Օհանյանն ու Ծառուկյանը բազմիցս հանդիպել են.  «Հրապարակ»
Ճի՞շտ է, որ Գագիկ Ծառուկյանը եւ Սեյրան Օհանյանը հաճախակի հանդիպում են, «Հրապարակ»-ը  հարցրել է «Ծառուկյան դաշինքի» մամլո պատասխանատու Իվետա Տոնոյանին։ 
 
«Այս պահին նման հանդիպումների մասին տեղեկատվություն չունեմ, սակայն առժամանակ առաջ, այո, բազմաթիվ անգամներ Սեյրան Օհանյանը եկել է Գագիկ Ծառուկյանի մոտ հանդիպման»: Ի՞նչ օրակարգով։ «Ես ընդամենը հանդիպման փաստն եմ ֆիքսում, որ` այո, Սեյրան Օհանյանը եկել է Ծառուկյանի մոտ բազմիցս. քննարկումների բովանդակային մասին անդրադառնալու կոմպետենտություն չունեմ»: Տեղեկատվություն կա, որ Օհանյանն առաջարկել է Ծառուկյանին միասնական գնալ նախընտրական փուլում, Ծառուկյանը մերժել է, առաջարկել է խորհրդարանում հայտնվելուց հետո անդրադառնալ դրան։ Այդպե՞ս է։ «Ես ասացի, ինչ ասացի»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին