Կարևոր իրադարձություններ

Ինչպես պատրաստել մինի խորոված փայտիկների վրա

24 Փետրվար, 2017 22:02
Ինչպես պատրաստել մինի խորոված փայտիկների վրա

Մինի խորոված փայտիկների վրա շատ համեղ Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին: Մինի խորոված հիշեցնող այս ուտեստը պատրաստելու համար կտրատում եք սոխը, լցնում աղացած մսի մեջ, ավելացնում սոյայի սոուսը, պղպեղը, ճզմած սխտորը, լավ խառնում և տեղափոխում սառնարան 30 րոպեով: Այնուհետև մսից ձևավորում ենք 20 հատ կոլոլակ: Բացում ենք պատարստի շերտավոր խմորը ուղղանկյունաձև, կտրատում 5 հատ ժապավենի: Երկար փայտե ձողիկի վրա (որը նախապես թրջում ենք) շարունակական ձևով անցկացնում ենք 1 կոլոլակ, ապա պտտելով անցկացնում խմորից ժապավենը: Նույնը կատարում ենք մնացած կոլոլակների հետ: Ամեն փայտիկի վրա անցկացնում ենք 4 հատ կոլոլակ: Խմորի երևացող հատվածների վրա քսում ենք հարված դեղնուց: Եփում ենք ջեռոցում 30-40 րոպե 180 աստիճանում բուսայուղով պատված տապակի մեջ: Պատրաստի ուտեստը տեղավորում ենք հազարի թերթերով պատված ափսեի մեջ և մատուցում:
Մսով և շերտավոր խմորով պատրաստված օրիգինալ ուտեստ, որն իր տեսքով ավելի շատ հիշեցնում է մինի խորոված:

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեքմինի խորոված փայտիկների վրա

տավարի միս  տավարի միս 500 գրամ

չոր լավաշ  չոր լավաշ 500 գրամ

սոյայի սոուս  սոյայի սոուս 3 ճաշի գդալ

սև պղպեղ  սև պղպեղ

սոխ  սոխ 1 գլուխ

սխտոր  սխտոր 2 պճեղ

ձու  ձու 1 հատ

հազարի տերևներ  հազարի տերևներ 0.030 ցողուն

 

 

Լրահոս

Դիտել ավելին