Կարևոր իրադարձություններ

Լավատեսորեն չեմ վերաբերվում Լեռնային Ղարաբաղի բանակցություններին. Ադրբեջանի ԱԳ նախարար

24 Փետրվար, 2017 16:04
Լավատեսորեն չեմ վերաբերվում Լեռնային Ղարաբաղի բանակցություններին. Ադրբեջանի ԱԳ նախարար

Ցավոք, ես լավատեսորեն չեմ վերաբերվում Լեռնային Ղարաբաղի բանակցություններին։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը թույլ չի տալիս ինչ-որ բան լավատեսորեն քննարկել։ ԱՊԱ գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Նա ասել է, որ «բոլոր միջազգային կազմակերպությունները իրենց որոշումներում ու բանաձևերում աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»։

«Բոլորը գիտեն, թե ինչպես պետք է լուծվի հակամարտությունը, և որ հարցը մեկ օրում լուծել չի լինի: Առաջին հերթին զորքերը պետք է ուղարկել զորանոցներ` խաղաղություն ապահովելու համար»,- ասել է Մամեդյարովը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին