Կարևոր իրադարձություններ

Մենախոսելն օգտակար է ուղեղի համար

24 Փետրվար, 2017 15:15
Մենախոսելն օգտակար է ուղեղի համար

Պարզվում է` ուղեղի համար օգտակար է, որ մարդու զրուցակիցը երբեմն լինի հենց ինքը: Երկար տարիներ համարվում էր, որ ինքն իր հետ զրուցող մարդը, եթե շիզոֆրենիայով չի տառապում, ապա գոնե նվազագույն հոգեբանական խնդիրներ հաստատ ունի: ԱՄՆ-ի Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանի գիտնականները այս պնդումը համարում են անհիմն:

Մի շարք հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ այդ սովորությունը ոչ թե վնասակար է, այլ` օգտակար: Հետազոտությունն իրականացվել է հետևյալ կերպ` հավաքվել են 2 խումբ կամավորներ: Սենյակում իրեր են պահվել և 2 խմբի կամավորները սկսել են փնտրել այդ իրերը: Առաջին խմբի կամավորները փնտրտուքի ժամանակ մեկնաբանել են իրենց գործողությունները, երկրորդ խմբինը` ոչ:

Այն խմբի անդամները, որոնք փնտրտուքի ընթացքում մեկնաբանում էին իրենց գործողությունները, ավելի շուտ են գտել պահված իրերը:  Գիտնականները դա կապում են փնտրտուքի ընթացքում մենախոսխելու փաստի հետ:  

 

Լրահոս

Դիտել ավելին