Կարևոր իրադարձություններ

«Փոխանակ ուրախանաք, որ նման հարաբերություններ կան լիդերների մեջ...». Լևոն Զուրաբյանը Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպումը «շատ ճիշտ» է գնահատում

24 Փետրվար, 2017 14:01
«Փոխանակ ուրախանաք, որ նման հարաբերություններ կան լիդերների մեջ...». Լևոն Զուրաբյանը Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպումը «շատ ճիշտ» է գնահատում

«Շատ ճիշտ էր, որ այդ հանդիպումը եղավ: Պատերազմ էր… Տեր Պետրոսյանը, 2008թ.-ին, երբ փողոցում պայքար էր ընթանում, հայտարարեց, որ եթե ռազմական գործողություններ սկսվեն, ինքը առաջինը մի կողմ կդնի քաղաքական տարաձայնությունները իշխանության հետ, որպեսզի ռազմական ագրեսիայի հակահարված տրվի, կոչ կանի միավորվելու: Ապրիլի 2-ին էլ այս մասին հայտարարել է»: Այս մասին լրագրողների հետ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե մեկ տարի, քաղաքականության մեջ ամեն ինչ փոխվել է, Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներ է ունեցել:

Ճշտող հարցին՝ տոկոսների վերաբերյալ իշխանության հետ պայմանավորվածություն եղե՞լ է, պատգամավորը պատասխանեց. «Փոխանակ ուրախանաք, որ նման հարաբերություններ կան լիդերների մեջ, որոնք ուղղված են ազգային անվտանգության ամրապնդմանը… տոկոսների ի՞նչ պայմանավորվածություն կարող է լինել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին