Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ական պատգամավորը չի բացառում՝ կարող են լինել անհատ թեկնածուներ, որոնք կփորձեն կաշառք բաժանել

24 Փետրվար, 2017 13:32
ՀՀԿ-ական պատգամավորը չի բացառում՝ կարող են լինել անհատ թեկնածուներ, որոնք կփորձեն կաշառք բաժանել
Այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ մամլո ասուլիսի ժամանակ   ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ «Հանրապետական» կուսակցությունը տիրապետում է առավելագույն ռեսուրսներին՝ երկրում բարեփոխումներ իրականցնելու համար:
ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը հակադարձեց Ալեքսանյանին՝ նշելով, որ ՀՀԿ-ն ժողովրդի մոտ վստահություն վայելող ուժ չէ: Վերջինս ահազանգեց, որ արդեն իսկ թաղային հեղինակություններին հանձնարարված է իշխող կուսակցության համար ձայներ հավաքելու ուղղությամբ աշխատել: «Ծեծում են մարդկանց դռները, վերցնում անձնագրի տվյալներ, մարդկանց գրանցում այլ հասցեներում»,-ասաց Թադևոսյանը:
Ըստ Ալեքսանյանի՝ որոշ դեպքերում նաև բարեգործությունը կարող է կաշառք համարվել: Նա չբացառեց, որ անհատ թեկնածուները կարող են լինել, որոնք փորձեն կաշառք բաժանել, բայց կուսակցությունը դրանք բացասական է գնահատում: «Անհատներ կլինեն, որ փորձելու են մարդկանց լավություն անել»,- ասաց հանրապետական պատգամավորը:
 
 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին